Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C:
Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում 150C, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 130C, Տավուշում 120C: Ցածր է լեռնային շրջաններում՝ 70 C (Աշոցքում՝ 40C ):
Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է :
Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:
Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:
Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:
Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02