Սեպտեմբերի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքի Ազգային ազգաբանության թանգարանում բացվել է «Խաչքարերի պատմությունը - Հայկական Խաչը և Քարը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերին նախարարությունից, ցուցահանդեսի համադրման աշխատանքներն իրականացվել են Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված են փայտե և քարե խաչքարեր, հայկական զարդանախշ ափսեներ՝ Ազգաբանության թանգարանի հավաքածուից, ինչպես նաև հատուկ բերված Հայաստանից։ Ներկայացված է նաև մեծ մյուռոնաման՝ Հալեպի հայկական եկեղեցուց: Ցուցահանդեսի մաս են կազմում Նորադուզի խաչքարերի չորս կրկնօրինակներ, որոնք ստեղծվել են պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի կողմից։
Ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ ձևով պատմում են հայ ժողովրդի և Հայաստանի քրիստոնեական պատմության, հայկական համայնքներում խաչքարի արվեստի ձևավորման, զարգացման ու տարածման մասին:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Ազգային Ազգաբանության թանգարանի տնօրեն Կենիչի Սուդոն, սույն թանգարանի պրոֆեսոր Միցուհիրո Շինմենը, Կիոտո Սեյկա Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կունիտո Նագաոկան և թանգարանագետ Գևորգ Օրբելյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 11-ը։
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44