«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի տվյալներով հուլիսյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 730-ի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանը:
«Այդ օրերին արագ արձագանքելով փորձել ենք օժանդակել բերման ենթարկված քաղաքացիներին: Ավելի քան 20 տուժողների հետ մասնակցել ենք հարցաքննության պրոցեսին»,- ասաց նա:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ այդ օրերին մարդու իրավունքների աննախադեպ ծավալներով խախտումներ են արձանագրվել: Առաջինը՝ ըստ նրա, խախտվեց խաղաղ հավաքների իրավունքը:
«Հավաքի իրավունքների խախտմանը զուգընթաց ոստիկանների կողմից կամայական գործողություններ եղան, որոնց հետեւանքով քաղաքացիները բերման ենթարկվեցին: Ոստիկանության բաժիններում անձիք հասանելիություն չունեցան սննդի, ջրի, զուգարանի: Նրանք ոչ իրավական հիմքերով ոչ իրավաչափորեն պահվեցին անազատության մեջ: Դրան զուգընթաց հուլիսի 20-ից սկսված կեղծ քրգործեր հարուցվեցին հավաքի մասնակիցների նկատմամբ»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
ՀԿ ղեկավարի խոսքով՝ մեծ ծավալի խախտումներ են արձանագրվել նաեւ լրագրողների, իրավաբանների նկատմամբ:
Հանդիպմանը ներկա փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իրեն խոչընդոտել են մուտք գործել ոստիկանական բաժանմունք:
«Մի քանի անգամ մուտք չեմ կարողացել ունենալ քննչական բաժին, իսկ նրանցից մեկում շուրջ 20 րոպե շենքին մոտենալ թույլ չտվեցին հորդառատ անձրեւի պայմաններում: Նույնիսկ շենքին մոտենալու հնարավորություն չկար, այսինքն նրանք ոչ մի մեթոդ չէին ընտրում: Եթե անթույլատրելի վերաբերմունքը կար քաղաքացիների նկատմամբ, հավասարապես տարածվում էր լրագրողների, փաստաբանների, նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր առավել իրազեկ էին: Ոստիկանությունը առավել ջանքեր գործադրեց ցույց տալու, որ իրականում ոչ մի բարեփոխում էլ չի գործել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47