Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: Նոյեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Կիսիդան ընդգծել է, որ դրանք ժամանակավոր միջոցներ են մինչեւ նոր շտամի հետ կապված իրավիճակի պարզաբանումը: Բացի դրանից, վարչապետը հայտարարել է, որ Ճապոնիան ընդլայնում է այն երկրների ցանկը, որոնցից մուտքի համար կգործեն սահմանափակումներ ճապոնացիների եւ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների համար: Վարչապետի խոսքով՝ առայժմ ճապոնիայի տարածքում չեն հայտնաբերվել նոր շտամով վարակման դեպքեր: Սակայն ներկայումս բժշիկ մասնագետները ստուգում են մի մարդու, որը ժամանել Է Նամիբիայից: Նրա մոտ հայտնաբերված է կորոնավիրուս, եւ այժմ բժիշկները կատարում են անալիզներ՝ հաստատելու համար օմիկրոն շտամի առկայությունը կամ բացակայությունը: Ճապոնիան նոյեմբերի 28-ից արգելել Է նոր այցագրերի հանձնումն Աֆրիկայի ինը երկրների քաղաքացիներին: Խոսքը վերաբերում է Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Էսվաթինին, Զիմբաբվեին, Նամիբիային, Բոթսվանային, Լեսոտոյին, Մոզամբիկին, Մալավիին եւ Զամբիային: Ճապոնիայի քաղաքացիները եւ երկարաժամկետ ճապոնական այցագրերով կամ կեցության վկայագրերով օտարերկրացիները, որոնք ժամանում են թվարկված պետությունների տարածքից, պարտավոր են անցնելու տասնօրա կարանտին հատուկ հյուրանոցներում: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասվածէ, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58