Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ պատգամավորների 1/4-ի պահանջով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում, եւ նիստեր չէին հրավիրվում։ Երեկ ԱԺ խոսնակը հաստատել է կազմը։
Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կազմում են ՔՊ-ականներ Գեւորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան»-ից՝ Էլինար Վարդանյանը, Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք․ խոսքը պատերազմի օրերին հավաքագրված 52 միլիարդից ավելիի մասին է, որը փոխանցվել է կառավարությանը։
Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննադատություններ հնչեցրին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջեց, որ ծախսերի հստակ եւ թափանցիկ հաշվետվություն ներկայացվի, սակայն ձայն բարբառո հանապատի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03