ARM | RUS |

Հայտնի չէ, թե Կառավարությունն ինչպես է պատրաստվում բարեփոխել ու զարգացնել զինված ուժերը, երբ հրապարակված տեղեկությունները հաճախ հակառակի մասին են խոսում. ՀՔԱՎ

30.11.21 | 22:12

Զինված ուժերի բարեփոխումներին ու զարգացմանն ուղղված գործողությունների մասին հանրությունը պատշաճ տեղեկացված չէ Հրապարակված տեղեկություններն էլ վկայում են, որ իրականացվող գործողությունները համարժեք չեն հռչակված առաջնահերթություններին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է, թե որքանով է Կառավարությունն իրականացրել 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզում և 2021 թ․ օգոստոսի 18-ին Կառավարության հնգամյա ծրագրով՝ զինված ուժերին և անվտանգային հարցերին վերաբերող գործողությունները և պարզել, որ հռչակված առաջնահերթությունների և դրանց ուղղված գործողությունների մասին պատշաճ, ամբողջական տեղեկություններ հանրության համար չկան։

Չնայած պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարբերաբար հայտարարում են թե անհրաժեշտ գործողություններ են իրականացնում զինված ուժերի բարեփոխումների և զարգացման ուղղությամբ, սակայն առաջնահերթություններով սահմանված խնդիրների և առկա տեղեկությունների համադրումը վկայում է, որ որոշ դեպքերում անգամ ակնհայտ ու մեծ խզումներ կան հայտարարված նպատակների, սահմանված գործողությունների, դրանց հասնելու քայլերի և իրականացված գործողությունների միջև։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2021 թ. հունիսի 30-ին հարցմամբ դիմել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իմանալու, թե ինչ գործողություններ են իրականացվել և ինչու չեն դրանք լուսաբանվում։ Օգոստոսի 2-ին ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ դեռևս քննարկումների փուլում է ամեն ինչ, և տեղեկատվություն տրամադրել չեն կարող։

Այս ուսումնասիրությունը ՀՔԱՎ-ն իրականացրել է իրավասու մարմինների հանրային ելույթների և պաշտոնական տեղեկատվության հիման վրա։

Այսպես՝ Կառավարության հնգամյա ծրագրով զինված ուժերի բարեփոխումների հռչակված առաջնահերթությունների վերաբերյալ հանրային ելույթներն ու հրապարակումները հետևյալ պատկերն են ցույց տալիս։

1․ Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի:

Ինչքան էլ պրոֆեսիոնալ բանակին անցումը առաջնահերթություն է հռչակվել, պաշտոնյաների հանրային ելույթներում դրա մասին էական փաստեր չենք գտնում։ Ավելին՝ ՀՀ գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ «ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի»՝ առանց նշելու անգամ, թե որքան ժամանակով։

2․ Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում:

Չնայած Կառավարության ծրագրում բավականին մանրամասն ձևակերպված են գործողությունները՝ այս առաջնահերթության իրականացման մասին նույնպես որևէ տեղեկություն չկա։ Մասնավորապես՝ հայտնի չէ, թե ինչ քննարկումներ ու որոշումներ կան՝ ազգային անվտանգության նոր ռազմավարության, նոր ռազական դոկտրինի մշակման ուղղությամբ։

3․ Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով:

Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 4 անձ, իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը՝ 2 անձ, նրանցից մեկը՝ 2 անգամ։

Վերջին 2 տարում Գլխավոր շտաբի պաշտոնյաների 19 փոփոխություն է եղել, որի գերակշիռ մասը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այս վերջին շրջանի 15 կադրային փոփոխություններից 6-ը վերաբերել են զինվորական այն պաշտոնյաներին, ովքեր ստորագրել են ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը, որով զինված ուժերի ներկայացուցիչները պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Կառավարության հրաժարականը։ Եթե հայտարարությունն ստորագրած զինվորականների պաշտոնանկությունները կարելի է մեկնաբանել զինված ուժերի քաղաքական չեզոքության սկզբունքը խախտած լինելով, ապա բացարձակ անհասկանալի է, թե ինչու հայտարարությունն ստորագրած բոլոր զինվորականները չեն ազատվել պաշտոնից։

Այս մասով ևս մեկնաբանություններ չեն տրվել և անհասկանալի է, թե ինչպես են այս կադրային փոփոխությունները, մասնավորապես պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի փոփոխությունները նպաստել զինված ուժերի արդյունավետության բարձրացմանը։

Ուշագրավ է, որ թափուր պաշտոններում նշանակումները որոշ դեպքերում եղել են բավականին ուշ՝ մինչև 6 ամիս, իսկ 5 պաշտոններում ընդհանրապես նոր նշանակումների մասին հրապարակումներ չկան։

4․ Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում:

Այս տեսանկյունից, բացի ՀՀ և ՌԴ պաշտպանական ոլորտի ղեկավարության հանդիպումներից, հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերի բարեփոխումների և զարգացման, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով տեղի են ունեցել հայ - ռուսական առնվազն 18 հանդիպումներ, դրանցից 10 դեպքում ՌԴ բաձրաստիճան զինվորականներն են այցելել Հայաստան, 8 դեպքում ՀՀ զինվորական պաշտոնյաներն են այցելել Ռուսաստան։ Սրանք միայն հրապարակայանացված հանդիպումներն են։

Բացի նրանից, որ հստակ չէ, թե որքանով են այդ հանդիպումների արդյունքներն ուղղված այս առաջնահերթությանը, տեսանելի գործողություններ չենք տեսնում «գործընկեր այլ պետությունների» (Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա և այլն) հնարավորություններն ու ռեսուրսները օգտագործելու մասով, ինչպես նշված է Կառավարության հնգամյա ծրագրով։

Նկատենք, որ ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ժամկետն ավարտվել է 2019 թ․-ին, իսկ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործողությունների նոր ծրագիր մինչ այժմ մշակված չէ։

5․ Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում:

Այս մասով էլ որևէ նորություն հայտնի չէ։ Միակ բանը, որ կարող ենք արձանագրել, որ վարժական հավաքներն իրականացվում են դեռ մինչև 44-օրյա պատերազմը եղած մեխանիզմներով, իսկ դրանց շրջանակում արձանագրված խնդիրները վկայում են, որ իրոք փոփոխությունների կարիք կա։

6․ Ռազմական կրթության և գիտության զարգացում:

Չնայած կրթական ծրագրեր ներդնելու մասին հայտարարություններին՝ հստակ տեղեկություններ, թե որքանով են դրանք նպաստում ռազմական կրթության և գիտության զարգացմանն ու որակի բարձրացմանը, չկան։ Բայց պետք է արձանագրենք, որ իրոք տարիներ շարունակ այս ոլորտում խնդիրներ են արձանագրվել և այդ խնդիրների լուծումը կարող է որոշիչ դեր ունենալ։

7․ Տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտի բարեփոխումների մասով էլ հանրային տեղեկատվություն չկա։

Մինչդեռ Ազգային կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն նախատեսված է ստեղծել մինչև 2022 թ․-ը։

8․ Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Սա այն խնդիրներից է, որին ՀՔԱՎ-ն անդրադարձել է տարիներ շարունակ։

Հոգեբան-սպաների թվի վերաբերյալ ՀՔԱՎ հարցմանը պատասխան չենք ստացել, քանի որ դրանով, ըստ իրավասու մարմինների, կբացահայտվեր գաղտնի տեղեկատվություն։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվել։

9․ Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացում, զինծառայության գրավչության բարձրացման և զինծառայողի հեղինակության մեխանիզմների կատարելագործում, զինծառայողների բնակարանային ապահովության ուղղությամբ ծրագրերի իրականացում, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական նոր ծրագրեր:

Այս խնդրին ևս ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ անդրադարձել է։ Այս մասով էլ պարզ չեն, թե ինչ մեխանիզմներ են կիրառվելու, իսկ աշխատավարձերի բարձրացումն էլ համակարգային բնույթ չի կրում։

10․ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերի կարգապահության խթանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կարևորության մասին բարձրաձայնել է դեռևս 2012 թ․-ից։

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի 37 %-ը, իսկ 2020 թ.՝ 24 %-ը սպանության և ինքնասպանության հետևանք է:

Ակնհայտ է, որ զինված ուժերում շարունակվում են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության մտահոգիչ դեպքերը, որոնք զինված ուժերում մարդու իրավունքների և զինվորական կարգապահության ոչ պատշաճ պահպանման հետևանք են:

Այս համատեքստում ՀՔԱՎ-ը նաև առաջարկել է ստեղծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմ՝ ռազմական օմբուդսմենի ինստիտուտ, որին անդրադարձ չկա Կառավարության ծրագրում։

Այս առաջնահերթության ուղղությամբ էլ, ինչպես ցույց են տալիս փաստերը, գործողությունները արդյունավետ չեն կարող համարվել։

11․ Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում:

Այն հանգամանքը, որ քաղաքացիական անձինք ու զինվորականները տարածքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինքնին վկայում է հատկապես սահմանային ռազմական ենթակառուցվածքների ոչ պատշաճ ամրապնդման մասին։

Պաշտոնյաներն, իհարկե, հայտարարություններ են անում այդ գործողությունների մասին, բայց կրկին հստակ տեղեկություններ չեն հրապարակում։

Կառավարության հնգամյա ծրագրում անդրադարձ կա նաև զինված ուժերում կանանց ավելի մասշտաբային ներգրավմանն ու պաշտպանական կարիքների համար նախատեսված գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերին։

Առաջին մասով, բացի նախկինում կիրառվող մեխանիզմներից, նորություններ կրկին չեն հրապարակվում և հայտնի չեն։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, աակնհայտ է, որ տարիներ շարունակ զինված ուժերում տարածված կոռուպցիոն ռիսկերը դեռևս չեն հաղթահարվել, չեն ստեղծվել հատկապես պաշտպանության բնագավառի պետական գնումների նկատմամբ պատշաճ վերահսկողության, շահերի բախումը կանխող մեխանիզմներ։

Չնայած հարուցված քրեական գործեր կան, բայց թե ինչ ընթացք կստանան դրանք, պարզ չէ։ Իսկ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտության համաձայն՝ Հայաստանի պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բարձր են։

Այսպիսով՝ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին հանրությունը պատշաճ տեղեկացված չէ՝ չնայած այս բարեփոխումներն անմիջապես ու կենսականորեն կապված են հենց քաղաքացիների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ, իսկ իրականացվող ջանքերի արդյունքները դեռևս տեսանելի չեն։ Ավելին՝ որոշ դեպքերում ակնհայտ խզում կա հռչակված նպատակների և իրականացված գործողությունների միջև։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ


Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝ դեսպանի

Վրաստանի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են նախարարական մակարդակով, Վրաստանը՝...

18:26

Գարեգին Երկրորդ. Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը

Գարեգին Երկրորդ. Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի...

18:04

Լուկաշենկոն որոշել է այցելել Ռուսաստան և հանդիպել Պուտինի հետ

Լուկաշենկոն որոշել է այցելել Ռուսաստան և հանդիպել Պուտինի...

17:52

COP17-ը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կարող է դառնալ բնապահպանական օրակարգի առաջմղման բացառիկ հնարավորություն

COP17-ը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կարող է դառնալ բնապահպանական օրակարգի...

17:45

Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավորը հրապարակեց վերդիկտը

Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավորը հրապարակեց...

17:43

Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան. տեղեկություն՝ Իռլանդիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան. տեղեկություն՝ Իռլանդիա-Հայաստան...

17:36

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

17:26

Չարենցավանի համայնքային ոստիկանները «Մակարով» ատրճանակ ու զինամթերք են հայտնաբերել

Չարենցավանի համայնքային ոստիկանները «Մակարով» ատրճանակ ու զինամթերք են...

17:12

ՈՒՂԻՂ. Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով վերդիկտը

ՈՒՂԻՂ. Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով...

17:03

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության մթնոլորտ. ՀՀԿ ԳՄ

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության...

16:39

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական...

16:15

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու...

15:54

Ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

Ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

15:44

Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան Ղուկասյան

Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան...

15:36

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով. թյուրքագետ

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով....

15:15

Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել

Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է...

14:45

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության...

14:21

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել Վալոդյա Գրիգորյանը. Armlur

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել...

14:03

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ չկա

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ...

11:45

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ. Չալաբյան

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ....

11:32

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27