Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ` 1988թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Այդ օրն աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ հատուկ ուղերձներով հանդես եկան ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Այդ օրվանից ամեն տարվա դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու համար: Այս օրն ամեն տարի նշվում է զանազան կարգախոսների ներքո, որոնք արտացոլում են ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: 2005թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավն անցկացվելու է «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը: Կատարե՛ք խոստումը» կարգախոսով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում 2005թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում է 40,3մլն (36,7-45,3մլն) ՄԻԱՎ վարակակիր. նրանց գերակշիռ մասը՝ 25,8մլն-ը (23,8-28,9մլն), բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասել է 1,6մլն-ի (990 հազարից-2,3մլն): 2005թ. ընթացքում մոտ 4,9մլն (4,3-6,6մլն) մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, նրանցից 270 հազարը (140-610 հազար)` մեր տարածաշրջանում. դա ավելի քան 12 անգամ գերազանցում է Արեւմտյան Եվրոպայում եւ ավելի քան 6 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայում նոր դեպքերի թվին:
Մեր տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44