«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«2021թ.-ի ընթացքում զենքի բացահայտ կիրառմամբ հանցագործությունները շատացել են: Օրինակները բազմաթիվ են՝ Աբովյան փողոցի սպանությունից մինչեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի առանձնատանն իրականացված ողբերգությունը, ինչի ժամանակ սպանվել էին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Տույը, եւ պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ, ինչի հետեւանքով որդու ընկերն էր մահացել: Անկանոն կրակահերթի պատճառով նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականտիրոջ դուստրն էր մահացել: Աղմկահարույց բոլոր այս սպանությունները, ցավոք, մինչեւ վերջ բացահատված չեն: Որտե՞ղ է ոստիկանության թերացումը կամ բացթողումը. ինչո՞ւ ժամանակին չեն կանխվել, նախականխվել սպանությունները. այս հարցերին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսպես է պատասխանում. «Պետք է արձանագրել մի կարեւոր հանգամանք. նոր ենք թոթափել պատերազմական իրավիճակն, ու քրեաբանական առումով միանշանակ է, որ ապօրինի զենքի շրջանառությունը պետք է աճեր Հայաստանի Հանրապետությունում: Եվ հիմնականում դրանով է պայմանավորված սպանությունների որոշակի թվի աճը: Նշեմ, որ այդ թիվը բավականին քիչ է, ու իրականում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ»: Ճշտող հարցին, թե չի բացառում արդյոք, որ զենքերը նաեւ պատերազմի դաշտից են հասել քաղաքացիներին, փոխոստիկանապետը հաստատող պատասխան է տալիս. «Ոչ թե չեմ բացառում, այլ շատ են նման դեպքերը, ու պարբերաբար ձեռնարկվում են անհրաժեշտ կարխարգելիչ միջոցառումներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47