ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավար Մ. Դանիելյանի կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման դեպքեր: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ քրգործը հարոըցվել է այս տարվա սեպտեմբերի 13-ին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Դատախազության փոխանցմամբ, քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Մ. Դ.-ն, որպես Աղավնաձոր համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2015թվականներին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, համայնքի՝ որպես սոցալապես անապահով ձևակերպված 140 անձանց անվամբ կազմված բովանդակությամբ կեղծ փաստաթղթերով, մասնավորապես՝ նշված անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված դիմումներով համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 3.450.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս գումարը չի փոխանցել այդ անձանց և յուրացման եղանակով հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար: Այդ կերպ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դրանից բացի, Մ. Դ.-ն, ի պաշոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, շահադիտական նպատակով 2014թ. հուլիսի 29-ին, սեպտեմբերի 4-ին և դեկտեմբերի 15-ին, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով՝ ավագանու երեք անդամների տվյալներով կայացրել է համայնքապատկան հողամասն աճուրդային կարգով վաճառելու, ինչպես նաև համայնքային բյուջեի եկամտային մասի փոփոխություններ կատարելու և համայնքի ղեկավարի վարձատրության չափը փոխելու վերաբերյալ կեղծ որոշումներ: Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է որ այդ որոշումների կայացման օրերին տվյալ անձանցից 2-ը բացակայել են հանրապետությունից, իսկ երրորդն ընդհանրապես չի մասնակցել ավագանու նիստերին, և կեղծվել են նրանց ստորագրությունները: Նշված արարքները կատարելու վերաբերյալ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. հոկտեմբերի 21-ին Մ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում` իր աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կարող է խոչընդոտել քննությանը՝ 2021թ. հոկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կոմղից, դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավար Մխիթար Դանիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, որն ուղարկել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այն հաստատելու հարցը քննարկելու համար: Դատարանը 2021թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ. Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55