Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է «հզոր երկիր» կառավարող ծաղրածու։ Այս մասին հայտնել է Express-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանությունը Le Canard Enchaine երգիծական շաբաթաթերթում։ Քաղաքական գործիչը հայտարարություն է արել Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է բրիտանացի ղեկավարին անլուրջության մեջ։ «Շատ տխուր է ծաղրածուի ղեկավարության ներքո տեսնել մի հզոր երկիր, որի հետ կարող էինք այնքան շատ բան անել»,- հայտարարել է Մակրոնը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանություններին, երկու պետությունների կառավարություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ մարդկային հետագա զոհերից խուսափելու համար։ Մակրոնի եւ Ջոնսոնի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակեց Ֆրանսիայի նախագահին ուղղված՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի առաջարկներով նամակը։ Մակրոնը քննադատել է Ջոնսոնի մոտեցումը աշխատանքին եւ նշել, որ երկրների ղեկավարները միմյանց հետ չեն շփվում Twitter-ի կամ նամակների հրապարակման միջոցով։ Փարիզն ու Լոնդոնը ակտիվորեն քննարկում են, թե ինչպես լուծել անօրինական ներգաղթյալների հետ կապված խնդիրը՝ Լա Մանշում խեղդված միգրանտների մասին բազմաթիվ տեղեկությունների ֆոնին։ Նոյեմբերի 24-ին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Պա դե Կալեի ջրերում։ 31 մարդ մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին այժմ վտանգ է սպառնում։ Միեւնույն ժամանակ, ֆրանսիական ոստիկանությունը միգրանտների խմբին, որը Մեծ Բրիտանիա գնալու ճանապարհին փորձել է լողալով անցնել Լա Մանշը, թույլ է տվել անարգել լքել Ֆրանսիայի ափերը: Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ֆրանսիական կողմին առաջարկել են Լա Մանշում համատեղ պարեկություն կազմակերպել, սակայն Փարիզից համաձայնություն չի ստացվել։
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58