Եվրահանձնաժողովը մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում ենթակառուցվածքների, թվային եւ կլիմայական նախագծերում 300 միլիարդ եվրոյի ներդրման ծրագիր է ներկայացրել՝ որպես Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնության ավելի լավ այլընտրանք, հայտնում է Reuters-ը:
Սխեման, որը կոչվում է Global Gateway, նպատակ ունի ամրապնդել եվրոպական մատակարարման շղթաները, խթանել առեւտուրը ԵՄ-ում եւ օգնել կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ կենտրոնանալով թվայնացման, առողջության, կլիմայի եւ էներգետիկայի, ինչպես նաեւ տրանսպորտի, կրթության և հետազոտական ոլորտների վրա:
Չինաստանն իր «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագիծը, որն ուղղված է մնացած աշխարհի հետ առեւտրային կապերի զարգացմանը, գործարկել էր 2013 թվականին եւ մեծ ներդրումներ էր կատարել ենթակառուցվածքների զարգացման մեջ աշխարհի տասնյակ երկրներում:
Բայց ԵՄ պաշտոնյաները պնդում են, որ Պեկինի կողմից առաջարկվող ֆինանսավորման պայմանները հաճախ «անբարենպաստ են, անթափանց եւ որոշ ավելի աղքատ երկրների, հատկապես` Աֆրիկայում, կախվածության մեջ են գցում Չինաստանից պարտքերի պատճառով»:
«Իսկապես, երկրներին ավելի լավ եւ այլ առաջարկներ են պետք»,- մամուլի ասուլիսին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով ԵՄ սխեման, որը նա «իրական այլընտրանք» է անվանել:
Դրամական միջոցները` ԵՄ դրամաշնորհների, վարկերի եւ երաշխիքների տեսքով, կստացվեն ԵՄ կառույցներից, կառավարություններից, ինչպես նաեւ ԵՄ ֆինանսական հաստատություններից եի զարգացման ազգային բանկերից: «ԵՄ-ն իր ֆինանսավորումը կառաջարկի արդար եւ բարենպաստ պայմաններով՝ պարտքային ճգնաժամի ռիսկը սահմանափակելու համար»,- ասվում է Հանձնաժողովի հայտարարության մեջ:
ԵՀ-ն հայտարարել է, որ Global Gateway պլանը նպատակաուղղված կլինի ուրիշների հետ կապերի հաստատմանն` «առանց կախվածության ստեղծման»: «Այն կենտրոնանալու է ֆիզիկական ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են օպտիկամանրաթելային մալուխները, մաքուր տրանսպորտային միջանցքները, մաքուր էլեկտրահաղորդման գծերը՝ թվային, տրանսպորտային եւ էներգետիկ ցանցերի ամրապնդման համար»,- հայտարարել է Հանձնաժողովը:
ԵՀ-ն հայտարարել է, որ, օգնելով այլ երկրներին, ԵՄ-ն նաեւ առաջ կտանի իր սեփական շահերը եւ կամրապնդի իր մատակարարման շղթաները, որոնց խոցելիությունն ակնհայտ է դարձել COVID-19 համավարակի ժամանակ։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44