Պլանային մարտական պարապմունքի շրջանակում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ երեւակայական հակառակորդի հնարավոր խախտումները կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի դիտակետում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Վեց ուսումնական տեղամասերում, նախազգուշական ազդանշան ստանալուց հետո, խաղաղապահները մարտավարական հնարքներ եւ գործողություններ են մշակել տեղակայման վայրից հեռանալիս՝ ԲՏՌ-82Ա» զրահափոխադրիչի բեռնում, պայմանական ներխուժողի արգելափակում եւ մանեւրում մինչեւ նշված գիծը՝ օգտագործելով ռելիեֆի թաքնված ծալքերը, պայմանականորեն վիրավորված զինծառայողներին առաջին բուժօգնության ցուցաբերում, ինչպես նաեւ խաղաղապահների կողմից խախտումների եւ դիրքի վրա հնարավոր հարձակման կանխման գործողություններ` իմիտացիոն միջոցների կիրառմամբ:
«Դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր պարբերաբար մարտական պատրաստության մարզումներ են անցկացվում։ Մշակվում են տարբեր ներածականներ, որոնք ապագայում թույլ են տալիս անձնակազմին հմտորեն գործել ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակների դեպքում։ Մարտական պատրաստության պարապմունքներ անցկացնելիս մոտակա բնակավայրերի բնակիչները մեզ վերաբերվում են վստահությամբ եւ ըմբռնումով, վարժանքներ կազմակերպելիս խնդիրներ եւ հարցեր չեն առաջանում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։
Պարապմունքն ավարտվել է զինծառայողների պրակտիկ գործողություններով եւ դիտակետի մարտական պատրաստության պահպանման առաջադրանքների մշակմամբ համալիր պարապմունքով։
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02