Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 26-ամյա Արման Գևորգի Անդրիկյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Արման Անդրիկյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել 2018 թվականից՝ աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնում, որպես ավագ լաբորանտ, 2019 թ․-ից դարձել է կրտսեր գիտաշխատող, իսկ 2021-ի հոկտեմբերից կամավոր ատետստավորմանը մասնակցելով դարձել է գիտաշխատող։
Աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ներգրավված է եղել ՀՀ գիտության կոմիտեի կողմից իրականացվող «Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում էթնոմշակութային զարգացումները 20-21 դարերի էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» խորագրով հայ-բելառուսական միջազգային ծրագրին։ Տվյալ ծրագրի շրջանակում մասնակցել է հետազոտական գործիքակազմի մշակմանն, ինչպես նաև իրականացրել դաշտային հետազոտական աշխատանքներ։
Ներկայումս Արման Անդրիկյանը ներգրավված է «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները․ ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» պետական- նպատակային ծրագրում՝ որպես գիտաշխատող։ Ծրագրի շրջանակներում մասնակցում է հայկական սփյուռքի տարբեր հատվածների վերաբերյալ առկա գրականության և արխիվային նյութերի քննարկումներին, ինչպես նաև մասնակցում դաշտային աշխատանքների նախապատրաստական փուլերին։
Նաև ներգրավված է «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով» հայագիտական նախագծին, որի շրջանակներում իրականացնում է ֆրանսիայի հայերի վերաբերյալ առկա վիճակագրական, արխիվային, փաստաթղթային, հետազոտական նյութերի որոնման և դասակարգման աշխատանքներ։
2021 թվականի սեպտեմբերի 9-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի Պատմագիտություն-068 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Անդրիկյանին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հանդիսանում է 9 գիտական հոդվածների հեղինակ հաստատաված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից։
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55