Իսրայելը համաշխարհային տերություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի հետ միջուկային բանակցությունները՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը սկսել է հարստացված ուրան արտադրել՝ օգտագործելով ավելի կատարելագործված ցենտրիֆուգներ, հաղորդում է Reuters-ը:
«Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես բանակցային մարտավարություն, եւ դրան պետք է պատասխանել՝ անհապաղ դադարեցնելով բանակցությունները եւ կոշտ քայլեր ձեռնարկելով»,-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։
Նշվում է, որ Բենեթը Բլինքենին պատմել է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հետ կապված իր առարկությունների մասին։
Իսրայելական YNet լրատվական կայքին տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը, որն է՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ «Չեմ կարծում, որ մենք մենակ ենք։ Կրկնում եմ՝ Իրանի վրա հարձակումը տարբերակ է, սակայն այն չպետք է լինի առաջինը»,-ասել է Հանցը։
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58