«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ մամուլը գրում է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ավելին` նրա ագրեմանը հաստատվել է, պարզվում է` իրականությունը μոլորովին այլ է:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Վաղարշակ Վառնազիչի նշանակման հարցը ձգձգվում է, իսկ ագրեմանը չկա ու չկա: Իշխանությունը մտավախություն ունի, որ նրա ագրեմանն այդպես էլ չեն հաստատի ՌԴ-ում: Ուստի` արդեն իսկ այլընտրանքային թեկնածու են գտել` որպես «բոյեվոյ զապաս»:
Այսպիսով` ՌԴ-ում Վաղարշակ Հարությունյանի փոխարեն` հայաստանյան իշխանությունը մտադիր է ներկայացնել ՀՀ վարչապետի խորհրդական դարձած Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը: Իհարկե, դժվար է ասել, որ նա լավագույն տարբերակն է, սակայն վերին օղակներում համապատասխան կադր չեն գտնում, որին դեմ չի լինի Ռուսաստանը:
Այդուհանդերձ, հետաքրքիր է` Թումանյան Արտաշեսի թեկնածությունն առաջադրելու դեպքում` արդյոք հայաստանյան իշխանությունն այնքան անկեղծ կլինի ռուսական կողմի հետ, որ կպատմի, թե ինչպես եղավ, որ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Թումանյանի ազատվելուց հետո` հայտնաբերվեցին մի շարք խախտումներ, որոնք վերագրվում էին հենց նրան:
Ավելին` ըստ մամուլի հրապարակումների, հրաժարականից հետո Արտաշես Թումանյանին իրենց մոտ էին հրավիրել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակիցները: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ են հենց Արտաշես Թումանյանին տեսնում, որպես այլընտրանքային թեկնածու, երբ նրա անունը ժամանակին շոշափվել է զանազան տնտեսական չարաշահումների վերաբերյալ սկանդալներում` տարբեր ձեռնարկությունների եւ ընկերությունների մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55