Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ․ դու փաստացի ոչինչ չունես, բացի քո հեղինակությունից, եւ եթե քեզ հանրությունը (առաջին հերթին՝ մասնագիտական հանրությունը) չի ընդունում որպես հեղինակություն, ուրեմն դու չունես հեղինակություն, եւ եթե հեղինակություն չունես, ուրեմն դու փաստացի ոչինչ չունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանին առաջադրելու որոշմանը։
«Մեղմ ասած, չեմ ողջունում Քրիստինե Գրիգորյանի համաձայնությունը՝ առաջադրվելու որպես ՔՊ-ի ՄԻՊ։ Նա այդ առաքելության հետ կապ չունեցող մարդ է։
Ամեն դեպքում, տիկին Գրիգորյանին՝ որպես ՄԻՊ-ի դե ֆակտո թեկնածուի, հրապարակավ մի քանի հարց ուղղեմ, որ մարդիկ իմանան իրենց ապագա ՄԻՊ-ի մոտեցումները.
1) Ձեր ընկալմամբ՝ արդյո՞ք չարաշահվում է խաղաղ հավաքներից «օրինական պահանջը չկատարելու» հիմքով մասնակիցներին բերման ենթարկելու՝ իրավապահների հնարավորությունը։ Արդյո՞ք չափազանց մեծ չէ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը։
2) Ձեր ընկալմամբ՝ արդյո՞ք արդարադատության նախարարը պետք է իրավունք ունենա դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցել, եթե՝ այո, ապա արդյո՞ք պետք է սահմանափակումներ լինեն։
3) Ձեր ընկալմամբ՝ Ձեզ առաջադրած քաղաքական ուժը արդյո՞ք ընտրական իրավունքին անհամաչափ միջամտություն չի կատարում, երբ համայնքապետերի ժպ-ներ է նշանակում բացառապես իր առաջադրած թեկնածուներին։
4) Ինչպե՞ս եք վերաբերվում խափանման միջոց կալանքին։ Արդյո՞ք այն չի չարաշահվում իշխող ուժի ընդդիմախոսների նկատմամբ։
Դեռ այսքանը»,- գրել է Մելիքյանը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02