Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան դիտարկում է որոշ պետությունների եւ ավիաընկերությունների որոշումը՝ դադարեցնել օդային հաղորդակցությունը հարավաֆրիկյան երկրների հետ՝ Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնաբերումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՀ-ը դեմ է պանդեմիայի դեմ պայքարում առողջապահության ոլորտում ցեղային խտրականությանը»,-ասել է նա՝ կոչ անելով պետություններին, որոնք սահմանել են ճամփորդական սահմանափակումներ, անհապաղ վերանայել իրենց որոշումը եւ վերացնել թռիչքների արգելքը՝ թույլ տալով մարդկանց ճանապարհորդել։
Առաջին երկիրը, որը դադարեցրել է թռիչքները ՀԱՀ-ի հետ, Մեծ Բրիտանիան էր: Դրանից հետո մի շարք այլ պետություններ ձեռնարկել են նմանատիպ միջոցներ։