Բրիտանացի գիտնականները, Scientific Advisory Group for Emergencies (SAGE)-ի մասնագետները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետը, հայտնում է LentaRu-ն։ Նրանց կարծիքով՝ COVID-19-ը առնվազն մինչեւ 2026 թվականը վտանգ կներկայացնի։ Իրենց եզրակացությունները նրանք ներկայացրել են կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «SARS-CoV-2-ը կշարունակի վտանգ ներկայացնել առողջապահական համակարգի համար եւ պատվաստումների ու տվյալների մոնիթորինգի միջոցով ակտիվ հսկողություն կպահանջի առնվազն հետագա հինգ տարիների ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, մասնագետներն ընդգծում են, որ այդ ժամկետները կարող են աճել այն դեպքում, եթե պատվաստումների, համաճարակաբանական հսկողության եւ վարակի տարածման համաշխարհային զսպման միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 5-10 տարվա ընթացքում շատ հավանական է, որ անհրաժեշտ կլինի պատվաստանյութերի եւ խթանիչների միջոցով պահպանել կոլեկտիվ իմունիտետը, ինչպես նաեւ կիրառել այլ միջոցներ (թեստավորում, օդափոխություն, հիվանդների մեկուսացում եւ այլն)՝ հիվանդության տարածումը վերահսկելու համար։ Գիտնականները նաեւ նշել են, որ Մեծ Բրիտանիայում, եվրոպական այլ երկրների համեմատ, COVID-19-ով հիվանդացության հետ կապված իրավիճակը կայունացել է երկրի բնակչության պատվաստումների շնորհիվ։
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58