Պենտագոնը մտադիր է համագործակցել մասնավոր հատվածի հետ բարձր տեխնոլոգիական համակարգեր ստեղծելու եւ Խաղաղ-Հնդօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ հարաբերություններն ամրապնդելու համար, որպեսզի պահպանի մրցակցային առավելությունը Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՊՆ Լլոյդ Օսթինը, հաղորդում է AFP-ն:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանում, վերջերս Չինաստանի «ագրեսիվ գործողությունները տագնապահարույց են: Եւ չնայած նա ասել է, որ ԱՄՆ-ն դեռեւս հակված է «մեկ Չինաստանի» վաղեմի քաղաքականությանը՝ նրանք աշխատում են Թայվանի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ: «Մենք հիանալի հասկանում ենք՝ ինչ խնդիր է իրենից ներկայացնում Չինաստանը: Սակայն սա Ամերիկան է»,-ասել է Օսթինը: «Ամերիկան չի վախենում մրցակցությունից: Եւ մենք պատրաստվում ենք հաղթել վստահորեն եւ վճռականորեն, ոչ թե խուճապահար ու հոռետեսական կերպով»: Հարցին՝ արդյո՞ք Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները նախապատրաստում են հետագա պոտենցիալ ռազմական գործողությունների համար՝ Օսթինն ասել է, որ դա շատ նման է նրան, որ Չինաստանն ուսումնասիրում է իր հնարավորությունները եւ շատ նման է փորձի: Ընդ որում՝ նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտություն Չինաստանի հետ, ուստի երկու երկրների զինված ուժերի համար կարեւոր է ավելի շատ շփվել ու լինել թափանցիկ:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44