Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով ինքնաբացարկ է հայտնել: Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Ներկայացված դիմումում դատավորը պարզաբանել է, որ քրեական գործում որպես Արշակ Զաքարյանի պաշտպան ներգրավված փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է: Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը Մակյանի ավագ եղբոր որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորն է, որը, նույնպես լինելով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ միասին աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում: Հիշեցնենք, որ գործը դատարան է ուղարկվել նոյեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 30-ին այն մակագրվել էր Մակյանին: Ըստ մեղադրանքի՝ Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Իսրայել Հակոբկոխյանը և Տիգրան Չոբանյանը փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր իրականացվել: Այդ ժամանակ Կառավարության շենքի մոտ ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախումներ էին տեղի ունեցել. մի խումբ անձինք փորձել էին մուտք գործել Կառավարության շենք։ Երկու տասնյակից ավել անձ բերման էր ենթարկվել։ Իսկ Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը եւ Արագած Ախոյանը ձերբակալվել էին։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02