Աբովյան խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ահազանգեր են հնչել, որ առավոտից ՔՊ-ականներն ուղղորդում են քաղաքացիներին՝ քվեարկելու իշխող ուժի օգտին։
Օրվա ընթացքում ահազանգ է հնչել նաև Պտղնիի 29/40 ընտրատեղամասից, որտեղ կուտակումներ են եղել։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանը լրագրողներին հայտնել է, որ կուտակումները վաղ առավոտից են նկատվել, այստեղ ևս քաղաքացիներին ակնհայտ ուղղորդել են քվեարկել ՔՊ-ի օգտին։
29/40 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանի խոսքով՝ ինքը փորձել է տեղամասից հեռացնել ՔՊ-ականներին ու նրանց կողմնակիցներին, սակայն վերջիններս կուտակումներ են ստեղծել նաև դրսում՝ ընտրատեղամասի մոտ։
«Նպատակը ժողովրդին ուղղորդելն էր մինչև ընտրության մտնելը։ Կանչում են մի կողմ, խոսում են հետները, ոստիկանությունն էլ կագնած է ու ոչինչ», - ասել է հանձնաժողովի նախագահը։
Գրանցվել է նաև միջադեպ․ մոտ երկու տասնյակ ՔՊ-ականներին ընտրատեղամասից դուրս հանելիս վիճաբանություն է ծագել, նրանց չեն ցանկացել լքել տարածքը։
Լրագրողներն արձանագրել են, որ ընտրատեղամասի մոտ հավաքված ՔՊ-ականների հետ է եղել նաև Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոն
ակատար Հայկ Մովսիսյանը, որը սկզբում հերքել է, որ ինքը հենց Մովսիսյանն է, ապա խուսափել է պատասխանել հարցերին։
Երեկոյան արդեն Հայկ Մովսիսյանի, նրա կողմնակիցների մասնակցությամբ նոր վիճաբանություն է ծագել։ Սպառնացել են լրագրողներին, նաև ԲՀԿ անդամներին։ Իշխող ուժի թիմակիցներից մեկը նույնիսկ բռնության կոչ է հնչեցրել․ «Բերեք սրանց սաղին տփենք»։ Միջամտել է ոստիկանությունը։
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը ոստիկանություն հաղորդում է տվել կատարվածի մասին, իսկ հանձնաժողովի նախագահը ուղղորդումների և կուտակումների վերաբերյալ արձանագրություն է կազմել ու գրանցել մատյանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44