ARM | RUS |

Աճի տեմպը 5 անգամ դանդաղել է

06.12.21 | 09:14

Հայաստանի տնտեսության աճի տեմպը երրորդ եռամսյակում գրեթե 5 անգամ դանդաղել է երկրորդի համեմատ։ Երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է ընդամենը 2,66 տոկոս։

Հիշեցնենք, որ առաջինում գրանցվել էր 3,27 տոկոս անկում, երկրորդում՝ 13,27 տոկոս աճ։

Իհարկե, երկրորդ եռամսյակի բարձր աճը կապված էր ոչ այնքան տնտեսության մեջ տեղի ունեցող կտրուկ ու շրջադարձային զարգացումների, որքան անցած տարվա խորը անկման հետ։ Անցած տարվա երկրորդ եռամսյակը համընկավ համավարակով պայմանավորված տնտեսական սանկցիաների կիրառման հետ, ինչի հետևանքով 13,7 տոկոս անկում գրանցվեց։ Այս տարի ոչ ամբողջությամբ, բայց այն հիմնականում վերականգնվեց։ Սակայն այդ միտումը կարճ տևեց։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները վկայում են, որ մեր տնտեսությունը երրորդ եռամսյակում կրկին մտել է հետնահանջի փուլ։ Աճ եղել է, բայց աճի տեմպը շատ ցածր է։ Այն անհամեմատելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված նվազման հետ։

Անցած տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել էր ավելի քան 9 տոկոս անկում։ Այս տարվա նույն եռամսյակում տնտեսությունն աճել է հազիվ 2,66 տոկոսով։

Աճի տեմպը գրեթե 3,5 անգամ ցածր է՝ նախորդ տարվա անկման համեմատ։

Տնտեսական իրավիճակը Հայաստանում երրորդ եռամսյակի ընթացքում ակնհայտորեն վատացել է, ինչի հետևանքով նվազել է նաև տարեկան տնտեսական աճը։

Տարեսկզբի 3 եռամսյակների արդյունքներով, տնտեսական աճը Հայաստանում կազմել է ընդամենը 4,2 տոկոս։

Սա նախնական ցուցանիշն է, բայց այն հետո հիմնականում չի փոխվում կամ շեղումը էական չի լինում։


Ինն ամսում արձանագրված 4,2 տոկոս աճն ապահովվել է անցած տարվա նույն ժամանակահատվածի գրեթե 6,3 տոկոսանոց անկման դիմաց։

Այս թվերը ցույց են տալիս, որ 3 եռամսյակների տնտեսության վերականգնումը դեռ բավականաչափ հետ է մնում մինչճգնաժամային վիճակից։

Երրորդ եռամսյակում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետևանքով տնտեսական աճի տեմպը նվազել է։ Առաջին կիսամյակում ունեինք 5 տոկոսանոց աճ։ Ինն ամիսների արդյունքներով, աճը 0,8 տոկոսային կետով նահանջել է և կազմել 4,2 տոկոս։ Խոսքը ոչ թե տնտեսական ակտիվության, այլ տնտեսական աճի մասին է։

Սա այն աճը չէ, որի հետ կարելի է մեծ հույսեր կապել։ Աճի կամ մեր տնտեսության վերականգնման տեմպը շատ դանդաղ է տեղի ունենում։ Կան երկրներ, որոնք արդեն հասցրել են հետ բերել անցած տարվա կորուստները։ Ասենք՝ Վրաստանում տնտեսական աճի տեմպը այս տարի մի քանի անգամ ավելի բարձր է, քան մերը։

Մեր տնտեսությունը բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու առայժմ չի կարողանում դուրս գալ այս ծանր շրջափուլից։ Թվում էր, թե պատերազմի ավարտից հետո տնտեսական իրավիճակը աստիճանաբար կնորմալանա։ Սակայն այդ պրոցեսը շատ երկար է ձգվում. չկա կայունություն։ Ավելին, վերջին շրջանում անվտանգության հետ կապված խնդիրները կրկին ահագնացել են, լարվածությունը սահմաններին մեծացել է։

Սրանք լուրջ ռիսկեր են ցանկացած տնտեսության համար, ինչքան էլ պետական պաշտոնյաները խոսեն սպասվող ծրագրերի ու հեռանկարային զարգացումների մասին։ Չի կարող նման բան լինել այսպիսի բարձր ռիսկային գոտում գտնվող երկրում։ Զարմանալի չէ նաև տնտեսության արձագանքը։

Զարգացման տեմպը մեր երկրում ցածր է, եթե նույնիսկ արձանագրվող աճը կարելի է զարգացում համարել՝ անցած տարվա ավելի մեծ անկումից հետո։

Եղած աճն էլ անորակ է։

Պատկերացնելու համար պետք է ընդամենը թռուցիկ հայացք գցել տնտեսության աճի կառուցվածքին։

Երրորդ եռամսյակում մեր տնտեսության մեջ արձանագրված աճին բացասական նպաստում են ունեցել 3 առանցքային ոլորտներ։ Խոսքն արդյունաբերության, ներառյալ՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և շինարարության մասին է։ Գյուղատնտեսության մասնակցությունը տնտեսական աճին կազմել է -1.04, արդյունաբերությանը՝ -0,19, և շինարարությանը՝ -0,11 տոկոս։

Հիմնական հատվածը, որը նպաստել է տնտեսության 2,66 տոկոս աճին, եղել է առևտուրն ու ծառայությունները։ Դրանց մասնակցությունը 2,98 տոկոս է։

Տնտեսական աճը նստած է եղել առևտրի ու ծառայությունների վրա։ Իսկ դրանց ստեղծած հավելյալ արդյունքն այն չէ, ինչ կարող էր լինել տնտեսության իրական հատվածում։

Առևտուրն ու ծառայություններն այն ոլորտները չեն, որոնք ապահովում են երկարատև և կայուն զարգացում տնտեսության համար։ Ցածր է դրանց տնտեսական և հատկապես սոցիալական նշանակությունը։

Առևտրի և ծառայությունների դերը մեծ է եղել նաև իննամսյա տնտեսական աճի ցուցանիշի ձևավորման գործում։ Այդ ժամանակահատվածում արձանագրված 4,2 տոկոս աճին առևտուրն ու ծառայությունները նպաստել են գրեթե 3,2 տոկոսային կետով։ Մինչդեռ արդյունաբերության մասնակցությունը եղել է զրոյին մոտ, ընդամենը՝ 0,14 տոկոս։

Նույն պատկերն է նաև շինարարության պարագայում. նպաստումը հազիվ 0,11 տոկոս է։

Գյուղատնտեսությունը տարեկան կտրվածքով բացասական նպաստում է ունեցել տնտեսական աճին, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ 9 ամիսների արդյունքներով տնտեսության այս ճյուղում անկում ունենք։

Թե ինչպիսին կլինի տնտեսության աճի մակարդակը տարեվերջին, մեծապես կախված է չորրորդ եռամսյակի ցուցանիշներից։ Տարվա վերջը սովորաբար ակտիվ շրջան է տնտեսության համար։ Բայց այստեղ էլ մեր տնտեսության բախտը չի բերել։ Վերջին շրջանում տնտեսության որոշ ոլորտներում անհարմարությունները կրկին ակտիվացել են։ Խոսքը առաջին հերթին ծառայությունների մասին է, որի դերը, ինչպես նշեցինք, բավական մեծ է տնտեսության աճի գործում։ Մյուս կողմից՝ էլ կառավարությունն է որոշել կրճատել տոնական օրերը, ինչը բացասաբար կազդի՝ ինչպես ծառայությունների, այնպես էլ՝ տարեվերջի ակտիվ առևտրի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


168.am


Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47