Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ղեկավարը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին թույլ չտալ Իլոն Մասկին գերիշխել տիեզերական տնտեսությունում:
Financial Times-ի հետ հարցազրույցում Յոզեֆ Աշբախերը, ով մարտին ստանձնել է ESA-ի գործադիր տնօրենի պաշտոնը, զգուշացրել է, որ կառավարությունները թույլ են տալիս տեխնոլոգիական միլիարդատեր Մասկին «կանոններ սահմանել» տիեզերքում: Նրա խոսքով՝ Եվրոպայի պատրաստակամությունը՝ օգնել Մասկին ընդլայնել իր արբանյակային ինտերնետ ծառայությունը՝ Starlink-ը, կարող է վնասել տարածաշրջանի մրցակիցներին, որոնք չեն կարողանա օգտվել տիեզերքի տրամադրված առեւտրային հնարավորություններից:
«Տիեզերքը շատ ավելի սահմանափակ կլինի հաճախականությունների եւ ուղեծրային ինտերվալների առումով», - կարծում է Աշբախերը: «Եվրոպայի կառավարությունները պետք է հետաքրքրված լինեն նրանով, որ եվրոպական պրովայդերներին արդար շուկայում խաղալու հավասար հնարավորություններ տրամադրեն»:
Գերմանիան դիմել է Հեռահաղորդակցության միջազգային միությանը՝ Starlink-ին մոտ 40 հազար արբանյակ արձակել թույլ տալու համար։ Եվրոպական առաջատար տնտեսությունը նաեւ սուբսիդիաներ է առաջարկում Starlink-ին՝ գյուղական համայնքներին լայնաշերտ կապ ապահովելու համար: ԱՄՆ-ում Մասկն արդեն թույլտվություն է ստացել ավելի քան 30.000 արբանյակների համար։ Իր լայնաշերտ հասանելիությունը գլոբալ մակարդակի հասցնելու նպատակով՝ հայտնի ձեռնարկատերը նախատեսում է նաեւ դիմել Հնդկաստանում լիցենզիայի համար:
«Կա մեկ մարդ, ում պատկանում է աշխարհի ակտիվ արբանյակների կեսը: Դա պարզապես ապշեցուցիչ է: Դե ֆակտո նա է կանոններ սահմանում։ Մնացած աշխարհը՝ ներառյալ Եվրոպան, բավականաչափ արագ չեն արձագանքում», - զգուշացրել է Աշբախերը:
Starlink-ը մրցում է OneWeb-ի՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից աջակցվող ընկերության հետ՝ ստեղծելու Երկրի ցածր ուղեծրով արբանյակների մեգա համաստեղություն՝ լայնաշերտ ծառայությունները բարելավելու նպատակով:
Amazon Project Kupier-ը եւ Չինաստանի կառավարությունը նույնպես Երկրին մոտ ուղեծրում արբանյակներ արձակելու ծրագրեր ունեն:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03