«Ասում են զբաղվածության պատճառով Նիկոլ Փաշինյանը միգուցե չներկայանա գերիների հարցի քննարկմանը, այն դեպքում, երբ օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ ասում են առավոտյան 10-ից մինչև երեկոյան ժամը 19-ը քննարկումներ է անցակցրել»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հռետորական հարց հնչեցրեց. «Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր՝ գերիների թեմաներով խոսելու ժամանակ չունի՞»:
.Նրա խոսքով՝ ի վերջո հասարակությունը, ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխող քաղաքական թիմի համար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ, նրանք պետության օարկարգում կա՞ն, թե՞ այլևս դուրս են: «Եթե Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ նրանք ընդամենը դասալիքներ են, ապա պետական քաղաքականություն գոյություն ունի՞, թե չունի և միայն դատախազությունը պետք է զբաղվի դրանով»,- հայտարարեց Գրիգորյանն՝ անդրադառնալով մասնավոր զրույցում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հետևայալ մտքին. «Բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»: Նա պնդեց, որ ՔՊ-ն պետք է հրապարակային դատապարտող հայտարարությամբ հանդես գա, հակառակ դեպքում կստացվի, որ կիսում է Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած յուրաքանչյուր միտք: «Քաղաքակիրթ հասարակություններոմ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, որը համարվում է երկրում երկրորդ կամ երրորդ անձը բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հայտնեց, որ ԱԺ նախագահի հրաժարականի հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախատեսել: Գրիգորյանի խոսքով՝ երկրի ղեկավարության թիվ մեկ խնդիրը գերիներին վերադարձնելն է, դրանից հետո գործընթացի կարիք եթե լինի՝ պետք է արվի, բայց եթե նրանք հայտարարում են, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն, հետևաբար դա նշանակում է, որ չի նախատեսվում համապատասխան գործընթաց նրանց վերադարձնելու ուղղությամբ: Նկատելով, որ և հունվարի 11-ի, և Սոչիի հայտարարության մեջ գերիների մասին խոսք չկա՝ կին պատգամավորն ասաց, որ դրանից կարելի է ենթադրել՝ Ալեն Սիմոնյանը իշխող ուժի քաղաքական դիրքորոշումն է արտահայտում:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27