Օրերս Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ չպարզված հանգամանքներում զոհվել է ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Civic.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, և ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը զոհվել է հակառակորդի կրակոցից․ «2 ընկերները դիրքից մի քիչ հեռացել են, որտեղ չհսկվող տարածք է՝ Շուշիի տակը, նախկին «Նոյան տապան» հյուրանոցի մոտակայքում։ Այնտեղ հակառակորդի կողմից շարժ են նկատել։ Գոռ Մարտիրոսյանի ընկերն առաջարկել է վերադառնալ դիրքեր, սակայն Գոռը հրաժարվել է։ Ընկերը հետ է վերադարձել դիրքեր, իսկ Գոռ Մարտիրոսյանը մնացել է»։
Վարդան Թադևոսյանը հավելեց, որ դեռևս հայտնի չէ, թե որ կողմն է առաջինը կրակել, բայց Գոռը մահացել է գլխին ստացած հարզենային վիրավորումից, մինչդեռ հակառակորդի կողմից զոհեր չեն եղել․ «Կամ բավական մոտ տարածությունից են կրակել Ադրբեջանի զինծառայողները, կամ դիպուկահարի կրակոցից է մահացել։ Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են այդ մշտական չեզոք տարածք, իրենց հայտնվելն այդտեղ անակնկալ էր, որովհետև Ադրբեջանի ԶՈւ դիրքն այդ տարածքից բավական հեռու է և այդ դիրքից իրենք չեն իջնում»։
ՔԿ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքներով քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55