Հայաստանի հատկապես լեռնային շրջաններում արտադրվող կաթն իր յուղայնությամբ համապատասխանում է ոչ միայն ավանդական Լոռի ու Չանախ պանիրներ արտադրելու չափանիշներին, այլև ունի բոլոր հատկանիշները եվրոպական բարձրարժեք, օրինակ՝ Գուդա, Ֆետա և Ռոքֆոր տեսակի պանիրների հումք հանդիսանալու համար: Հայկական պանրի շուկան այսօր լճացած վիճակում է: Նախ՝ արտադրվող պանրի քանակը չափազանց շատ է, երկրորդ՝ ֆերմերներն ունեն ժամանակակից սարքավորումների կարիք, և երրորդ՝ շուկայի համար ներկայանալի տեսքի և փաթեթավորման բացակայությունը զրկում է արտադրողներին շուկայում ավելի նպաստավոր դիրքում հայտնվելուց:
Եվրոպական միության նպատակը Հայաստանի գյուղատնտեսության չիրացված ներուժը բացահայտելն է: Այդ խնդիրն է իր առջև դրել 2015 թվականի հունվարին մեկնարկած ԵՄ ENPARD (ԵՀԳԳԶԾ) գյուղատնտեսական ծրագիրը: Ծրագրի անմիջական ֆինանսական օգնության և տեխնիկական աջակցության շնորհիվ Հայաստանի Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում հիմնվել է եվրոպական բարձրարժեք պանրի 6 արտադրամաս: Եվրոպական միությունն արդեն տրամադրել է ֆերմերներին բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և մինչև տարեվերջ հայ ֆերմերները կկարողանան կաթը խոշոր արտադրողներին հանձնելու փոխարեն վերամշակել իրենց արտադրամասերում և ներկայանալ շուկայում իրենց արտադրած եվրոպական պանրի տեսականիով: Ծրագիրը նրանց օգնել է գրանցել կոոպերատիվները, կաջակցի նաև իրացման հարցում:
Սեպտեմբերի 28-ին այդ արտադրամասերից մեկը, որը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում է, հյուրընկալել էր ENPARD Վրաստանի և Մոլդովայի փորձագետներին, որոնք Հայաստան էին այցելել հայ գործընկերների ձեռքբերումներին, կատարված աշխատանքին և արդյունքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձով կիսվելու համար:
Մեծ Մանթաշի բարձրարժեք պանրի արտադրության կոոպերատիվն ունի 5 անդամ, ովքեր զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հողագործության համար նրանք իրենց տրամադրության տակ ունեն շուրջ 5 հեկտար վարելահող, որից 3 հեկտարն օգտագործվում է գարու, և 2 հեկտարը` ցորենի մշակման համար: Անասնապահության համար խմբի անդամներն ունեն փոքր ֆերմերային տնտեսություններ, որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 100 տոննա կաթ: Խումբը նպատակ ունի ավելացնելու արտադրվող կաթի ծավալները և ընդլայնելու գործունեությունը` ENPARD-ի աջակցությամբ բարձրարժեք պանրի արտադրամաս ստեղծելու միջոցով:
ENPARD ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նաև հնդկացորեն արտադրող 34 կոոպերատիվ, որոնց տրամադրվել է սերմ և պարարտանյութ: Ֆերմերները մշակել են շուրջ 550 հա հողատարածք և 1 հա-ից միջինում ստացել 1.5-2 տոննա հնդկացորեն: Կառուցվում են և շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարաններ Ծովագյուղ և Բավրա համայնքներում:
Ոչ ավանդական բանջարեղենի մշակության 4 խումբ ստացել է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող թունելային ջերմոցներ, բրոկկոլիի սերմեր և գործիքներ: Օգոստոսի ավարտին նրանք արդեն իրականացրել են բերքահավաք և վաճառել են ավելի շուրջ 2500 կգ բրոկկոլի:
Ձևավորվել է չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվ, որոնց տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ և գույք: Ներկայումս ընթանում են արտադրամասերը շահագործման հանձնելու և արտադրանք ստանալու աշխատանքները: Մինչև տարեվերջ մրգի արտադրության 2 խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության 1 խմբի` տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգեր:
ENPARD ծրագրի նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը: Այնիրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակում տրամադրվել է 20 մլն եվրո բյուջետային աջակցությունգյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրոօժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարությանհզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար:





12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47