ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 2 բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Էջմիածնի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի անչափահաս բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` թոքի վնասվածք» ախտորոշմամբ, և նույն գյուղի 52-ամյա բնակիչը՝ կրծքավանդակի շրջանում մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախնական տվյալների համաձայն՝ Նորակերտ գյուղի 17-ամյա և 52-ամյա բնակիչները մարմնական վնասվածքներն ստացել են սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վեջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նորակերտ գյուղի 2 բնակիչները ճանաչվել են տուժող, սակայն, բժշկական տեղեկանքի համաձայն, ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների և կասկածյալի հագուստները, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ևհասարակայնության
հետ կապերի բաժին
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47