«Եթե պաշտոնական վիճակագրությանը նայենք, ապա միջին անվանական աշխատավարձն աճել է 6.3-6.7%-ի չափով, նպաստներն ու թոշակները չեն ավելացել, այս պահին 7 ամսվա տվյալներով ունենք պաշտոնական 7.1% գնաճ և նոյեմբերին գնաճ կա՝ ոչ միայն նախորդ տարվա, այլ նաև հոկտեմբերի համեմատ»,- պատասխանելով բնակչության կենսամակարդակի վրա դրամի արժեզրկման և գնաճի ազդեցության մասին Panorama.am-ի հարցին՝ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով՝ հիշատակված բացասական միտումները շարունակական են և դրանք ազդում են մարդկանց եկամուտների, կենսամակարդակի վրա, առավել ևս, որ գնաճն առաջին անհրաժեշտության ապրանքների վրա բավականին բարձր է:
«Խոսքը հիմնականում գնում է թանկացած սննդամթերքի՝ շաքարավազի, ալյուրի, ձեթի, բանջարեղենի մասին: Այսինքն, մարդիկ իրենց եկամուտների հիմնական մասն օգտագործում են հենց այս ապրանքների ձեռքբերման համար, նրանք չեն կարող այս ապրանքներից հրաժարվել, այնպես չէ, որ, օրինակ, գրիչն է թանկացել և նրանք հրաժարվեն այն գնելուց: Անկախ նրանից, թե այդ ապրանքները որքան են թանկանում, միևնույնն է նրանք դրանք գնելու են, թեկուզ՝ ի հաշիվ այլ ապրանքների»,- հայտնեց բանախոսը:
Սուրեն Պարսյանի ներկայացմամբ՝ Հայաստանում այս տարի արձանագրվել է կենսամակարդակի հստակ նվազում, եթե աղքատության մակարդակը 2018թ. 23 % էր, 2020-ին 27%, ապա 2021-ին աղքատության ցուցանիշն էլ ավելի է աճելու՝ հատկապես ծայրահեղ աղքատությունը և ստորին գծի աղքատությունը, քանի որ 2021 թվականին չի վերանայվել թոշակներն ու նպաստները:
«Հետևաբար՝ 2021թ-ին ունենալու ենք աղքատության հստակ աճ, որի ցուցիչն է նաև Հայաստանից շարունակվող արտագաղթը: Պաշտոնական վիճակագրությամբ 146 հազար մարդ դուրս է եկել Հայաստանից, այն մեկնողների և ժամանողների տարբերությունն է և այս գործընթացը շարունակվելու է նաև հաջորդ տարվա ընթացքում»,- հայտնեց տնտեսագետը:
Պատասխանելով գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակի և այնտեղ պետության վարած քաղաքականության մասին հարցին՝ տնտեսագետն ասաց. «Խիստ մտահոգիչ է, որ գյուղոլորտն է անկում գրանցել՝ 9 ամիսների հաշվարկով 1.5% անկում ունենք և ակնհայտ է, որ հոկտեմբեր-նոյեմբերին շարունակվելու է այդ անկումը: Սրա պատճառով է նաև, որ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի գները թանկանում են, դրանք այնքան էլ ներկրվող ապրանքներ չեն»:
Պնդելով, որ գյուղմթերքի գների թանկացումը պայմանավորված է նրանով, որ Էկոնոմիկայի նախարարությունը չի կարողացել ժամանակին գյուղատնտեսական ծրագրերն ամբողջ ծավալով կյանքի կոչել՝ Սուրեն Պարսյանն ասաց. «Իշխանությունները բարձրագոչ հայտարարում են, որ մեծ գումարներ են ծախսել գյուղատնտեսության սուբսիդավորման և այլ ուղղություններով, բայց դրանց արդյունավետությունը շատ ցածր է: Կառավարությունը մի քանի տասնյակ միլիարդ դրամ է ծախսում սուբսիդիաների վրա, բայց դրանց արդյունքը գյուղատնտեսության անկումն է: Ակնհայտ է, որ այդ ծրագրերը ձախողված են, պետք է հրաժարվել բանկերի միջոցով տնտեսության ֆինանսավորումից»:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03