ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անպարկեշտ ձեւով հայհոյել է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ հայտարարել, որ նրա հետ չի շփվել այն ժամանակվանից, երբ նա Ջո Բայդենին շնորհավորել է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ։ «Առաջինը, որը շնորհավորել է (Բայդենին), եղել է Բիբի Նաթանյահուն, մի մարդ, որի համար ես ավելի շատ բան եմ արել, քան ցանկացած մեկի համար, որի հետ ես գործ եմ ունեցել…Բիբին կարող էր եւ լռել: Իսկ նա ահավոր սխալ գործեց»,-Թրամփն ասել է Axios հրատարակության թղթակից Բարաք Ռավիդին տված հարցազրույցում: Ռավիդը երկու հարցազրույց էանցկացրել Թրամփի հետ՝ ապրիլին եւ հունիսին: Այս եւ մյուս նյութերի հիման վրա թղթակիցը գրել է «Թրամփի աշխարհը. աբրահամյան համաձայնագրերը եւ Մերձավոր Արեւելքի վերափոխումը» (“Trump՚s Peace: The Abraham Accords and the Reshaping of the Middle East”) գիրքը. Բայդենին ուղղված Նաթանյահուի դիմումի տեսագրությունը Թրամփին ցույց է տվել նրա կինը՝ Մելանյան: «Այդ ժամանակվանից ես նրա հետ չեմ խոսել: Թող գնա…»,-հայտարարել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նախկին նախագահն ընդգծել է, որ Նաթանյահուն իրեն «դեռեւս դուր է գալիս», բայց ինքը նաեւ գնահատում է «հավատարմությունը»: Ի տարբերություն Նաթայահուի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն անմիջապես է, որ շնորհավորել են ԱՄՆ-ի ղեկավարին, քանի որ «զգում էին, որ ընտրությունները կեղծված են», հավելել է Թրամփը: Ինչպես նշում է հրատարակությունը Նաթանյահուն իսկապես առաջին ղեկավարն է եղել, որը Բայդենին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ: Նա ավելի քան 12 ժամ սպասեց այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարեցին ընտրությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44