Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հինգերորդ շաբաթբ է՝ շարունակում է իսպառ վաճառել իր ընկերության բաժնեթղթերը։ Նա վաճառել է Tesla-ի բաժնեթղթերի եւս մեկ խոշոր փաթեթ՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ, գրում է Bloomberg-ը։ Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC), հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, միլիարդատերը վաճառել է Tesla-ի 2,2 մլն բաժնեթղթերի գնման օպցիոնները մեկ հատը 6,24 դոլարով եւ եւս 934,1 հազար բաժնետոմս՝ մոտ 963 մլն դոլարով։ Նոյեմբերի սկզբին Մասկը հարցում էր անցկացրել Թվիթերի իր աքաունթում այն մասին, թե արժե արդյոք, որ վաճառի Tesla-ի իրեն պատկանող բաժնեթղթերի 10 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ կազատվի այդ բաժնեթղթերից, եթե սոցցանցի օգտատերերը սատարեն այդ գործողություններին։ Քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ է եղել, որ բաժնեթղթերը վաճառվեն։ Tesla-ի բաժնետոմսերի առաջին խոշոր փաթեթը Մասկը վաճառել է նոյեմբերի 8-ին։ Վերջին հինգ շաբաթում բաժնեթղթերի ընդհանուր քանակը, որոնցից նա ազատվել է Թվիթերում հարցումից հետո, կազմել է մոտ 11 մլն հատ։ Այդ բաժնեթղթերի վաճառքից նա արդեն ստացել է մոտ 12 մլրդ դոլար։ 10 տոկոս շեմին հասնելու համար նա պետք է ազատվի եւս մոտ 6 մլն բաժնեթղթից։ Հինգշաբթի օրվա վաճառքից հետո Մասկը դեռեւս էլեկտրամեքենաներ արտադրողի մոտ 10 մլն բաժնեթուղթ գնելու հնարավորություն ուներ՝ մեկ հատը 6,24 դոլարով։ Օպցիոնների գործողության ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա օգոստոսին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58