ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 30-ին հանդիպեց նախարարության ենթակայության տակ գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացնում են ճանապարհներն սպասարկող 34 ճանապարհաշինական ընկերությունները: Նշվեց, որ արդեն մեկնարկել են ճանապարհների ձմեռային սպասարկման և պահպանման նախապատրաստական աշխատանքները։
Նախարարը, կարևորելով ճանշինների գործունեությունը, ընդգծեց ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։
Ճանշինների ղեկավարների հիմնական մտահոգությունները կապված էին ճանապարհների վիճակի հետ։ Նրանց խոսքով՝ 10-15 և ավելի տարիներ չհիմնանորոգված ճանապարհներից շատերի ծածկն այնքան է քայքայված, որ սպասարկման աշխատանքներն անարդյունավետ են։ Իսկ սողանքային հատվածներում ուղղակի հնարավոր չէ ընթացիկ նորոգման աշխատանքներով ճանապարհները նորմալ վիճակում պահել։
Նախարար Վ. Մարտիրոսյանը նշեց, որ բարձրացված խնդիրներն ուշադրության կենտրոնում են և, ըստ անհրաժեշտության, կախված բյուջեի հնարավորություններից, այդ ճանապարհներն աստիճանաբար կներառվեն հիմնանորոգման ծրագրերում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ճանապարհաշինական ընկերությունների կողմից 2016թ. սպասարկվում է 3375.1 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհ։ Առանձին պահպանման են հանձնված ռազմավարական և տնտեսական նշանակության 3 թունել և 5 կամուրջ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02