Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած բռունցքներով կռվին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի պատասխանը ծեծկռտուք է առաջացրել ԺՀԿ-ի և իշխող ԱԶԿ-ի պատգամավորների միջև» շեշտադրմամբ հրապարակման մեջ մասնավորապես նշվել է․
«Խորհրդարանի իրարանցումն արտացոլեց փողոցներում առկա լարվածությունը. այնտեղ շատ թուրքեր, որոնց բյուջեն տակնուվրա է եղել նախորդ ամիս լիրայի 30 տոկոս արժեզրկման ու 21 տոկոսանոց գնաճի պատճառով, պայքարում են բավարար սնունդ և դեղորայք գնելու համար։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ագրեսիվ նվազեցումները հանգեցրեց շուկայի փլուզմանը։ Չնայած լայն քննադատություններին՝ նախագահ Էրդողանն աջակցել է այս քաղաքականությանը՝ որպես նոր տնտեսական ծրագրի մի մաս, որը, նրա խոսքով, շեշտը դնում է արտահանման, վարկի և տնտեսական աճի վրա»:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էրքան Այդընը քննադատել էր ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին, ինչից հետո Սոյլուն պատգամավորին կեղծարար և ստախոս էր անվանել։ Լեզվակռիվը ԱԶԿ և ԺՀԿ պատգամավորների միջև ծեծկռտուքի էր վերածվել։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44