Բրիտանիայի կառավարությունը կհատկացնի շուրջ 100 միլիոն դոլար Աֆղանստանի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս ձմեռ Միացյալ Թագավորությունը կտրամադրի Աֆղանստանին կենսական անհրաժեշտ հումանիտար օգնություն: Այդ միջոցները կփրկեն մարդկանց կյանքերը, կապահովեն աղջիկների ու կանանց համար պաշտպանություն եւ կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը: Մենք մտադիր ենք անել հնարավորինս ամեն ինչ Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու համար»,-նշել է ԱԳ նախարար Լիզ Թրասը՝ հավելելով, որ բրիտանական կողմը հույս ունի ապահովել պարենով ու դեղորայքով երկրի 1,8 միլիոն բնակիչներին: Հոկտեմբերի վերջում Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կցուցաբերի Աֆղանստանին 66 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն:
Նշված միջոցները հատկացվում են այն միջոցներից, որոնք Բրիտանիայի բյուջեում պահված են այս տարի Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու համար՝ ընդհանուր առմամբ 380 միլիոն դոլար, որոնք կփոխանցվեն միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Պարենի միջազգային ծրագրին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կառույցներին, որոնք զբաղվում են Աֆղանստանում հումանիտար նախագծերով:
Թրասը կոչ է արել Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ճապոնիայից իր պաշտոնակիցներին առավել սերտ համագործակցել հանուն հումանիտար ճգնաժամի կանխարգելման, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու առաջացնել զանգվածային միգրացիայի ալիք:
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58