«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գտնվում էր Սյունիքի մարզի առաջնագծում: Նա եղել է Որոտանում, Շուռնուխում, Խոտ եւ մի շարք այլ համայնքներում: Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այդ օրը խիստ խորհրդանշական էր, եւ իր համար խիստ կարեւոր էր, որ հենց այդ օրը նա լինի Սյունիքում, քանի որ Սյունիքը դարձել է քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամենաշատ դեպքեր արձանագրած մարզը: Ընդ որում՝ այդ ոտնահարման դեպքերի մեծ մասն իրականացվում է ադրբեջանցիների կողմից, ու Հայաստանը մինչեւ հիմա չի կարողանում դուրս գալ այս իրավիճակից եւ համարժեք պատասխան տալ: Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց նաեւ անվտանգության գոտու խնդիրը, որն անհրաժեշտ է գյուղի մեջ, որպեսզի գյուղացին ուղիղ չշփվի ադրբեջանական զինուժի հետ, ու տեսադաշտում նրանք չլինեն. «Պետք է խելամիտ եւ անվտանգության գոտի ստեղծվի հրատապ, որպեսզի գյուղացիների հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման դեպքերը բացառվեն»: Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Շուռնուխում անգամ բուժկետ չկա, իսկ բուժարանի տարածքում տունը կորցրած գյուղապետն է ապրում, բուժսպասարկում իրականացնում է բուժքույրը տնային պայմաններում։ Բացի այս, պատգամավորը ներկայացրեց նաեւ, որ դասապրոցեսն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրական երկու անգամ գնալ Գորիս, գալ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Բացի այս, Թովմասյանն արձանագրեց նաեւ, որ Որոտանում մարդիկ ջրի, գազի խնդիր ունեն: Ջրի խնդիր ունի նաեւ Շուռնուխը: Բացի այս, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ այլընտրանքային ճանապարհը մշտադիտարկվում է ադրբեջանցիների կողմից, այն անվտանգ չէ, անանցանելի է ցածր ավտոմեքենաների համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55