ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա´ն պարոն Մելիքյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Տասնամյակների Ձեր գիտական, մանկավարժական, հասարակական պատկառելի գործունեությամբ Դուք արժանի տեղ ունեք մեր ժողովրդի նվիրյալ զավակների շարքում, որի համար արժանիորեն վայելում եք համաժողովրդական սեր և հարգանք: Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները, որոնց մի զգալի մասը մեր հայրենիքի համար ամենածանր, միաժամանակ՝ ամենահերոսական տարիներին էին, երբ ստեղծվում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, և Դուք մեծագույն նվիրումով, ոգևորությամբ, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողությամբ Ձեր ջանքերն էիք ներդնում պաշտպանության բանակի կայացման գործում: Վստահաբար կարող եմ ասել, որ Դուք կանգնած լինելով ազգային-ազատագրական մեր նորօրյա շարժման ակունքներում՝ արեցիք հնարավոր ամեն ինչ կանոնավոր բանակի ստորաբաժանումների ձևավորման համար, որը չափազանց գնահատելի է: Արցախը, որպես մեր նվիրական հայրենիքի մի հատված՝ Դուք Ձեր սրտում եք կրում, և պատերազմի ամենածանր տարիներին համալսարանից ռազմաճակատ Ձեր պարբերական դարձած այցերը հայրենասիրության վառ օրինակ էին Ձեր բազմաթիվ ուսանողների համար: Անուրանալի է Ձեր ավանդը կրթության բնագավառում, այդ թվում՝ արևելագետների նոր սերնդի կրթման, Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդության հայրենասիրական ոգով դաստիարակման գործում, որոնց համար իրավամբ արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին: Որպես ազնիվ, հայրենանվեր մտավորական, բարեգործ, իմաստուն ու լուսավոր մարդ, Դուք մնացել եք Ձեր առաքելությանն անդավաճան և այսօր էլ սրտի մեծ ցավով եք հետևում Արցախում ու մայր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Կրկին շնորհավորելով նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և երջանիկ կյանք»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55