Այսօր կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը լինելու է հերթականը, որտեղ ԵՄ-ն փորձելու է ընդգծել իր դերակատարությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։ «Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, ի՞նչ պետք է լինի։ Նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո ի՞նչ եղավ։ Երեք մասնակիցները հայտարարեցին, որ մեկ շաբաթ հետո կրկին պետք է հանդիպում լինի։ Եղա՞վ։ Եթե այս տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հովանու ներքո հանդիպումն արդյունք չի տվել, Եվրամիությունում ինչպե՞ս է տալու»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ հասարակության օրակարգն այսօր ավելի շատ անկարևոր հարցերով են լցնում՝ երկրորդական պլան մղելով առջանային հարցերը։
«Մեր ներքին խնդիրները թողած՝ հասկանալու, թե ինչ պահանջներ պետք է ներկայացնենք, ընկել ենք հանդիպումների հետևից։ Հանդիպումներից վախենալ պետք չէ. հարցն այն է, որ հանդիպման ժամանակ այնպիսի բաներ չասվեն, որ հետո՝ երկար տարիներ, գալիք սերունդները չկարողանան տակից դուրս գալ։ Բայց չկան հույսեր, չկա վստահություն, որ այս իշխանությունը որևէ պրոհայկական լուծում կգտնի»,- ասաց քաղաքագետը։ Թևան Պողոսյանը հավելեց՝ ինքը շատ ուրախ կլիներ, եթե հանդիպման ավարտին Ադրբեջանի նախագահը հայտարարեր, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը, հետ վերադարձնում օկուպացված տարածքները, փոխհատուցում փախստականներին, վերականգնում հայկական ավերված բոլոր հուշարձանները։
«Բայց այսպիսի բաների հույս ունե՞ք»,- հռետորական հարցով եզրափակեց Թևան Պողոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02