ARM | RUS |

Հայ գիտնականները նորովի անդրադարձել են հին գրանիտոիդների ծագումնաբանությանը

15.12.21 | 09:05

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականները շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո նորովի անդրադարձել են հին գրանիտոիդների ծագումնաբանությանը, պետրոլոգիական-երկրաքիմիական կազմի առանձնահատկություններին ու հասակի հարցերին: Նրանց գիտական հետազոտությունների արդյունքում հիմնավորվել է հին գրանիտոիդային մագմատիզմի գենետիկ կապը համեմատաբար տևական և էպիզոտիկ Անդյան տիպի սուբդուկցիոն (երբ օվկիանոսային հատակը՝ սալը կամ լիթոսֆերան, շնորհիվ իր համեմատաբար բարձր տեսակարար կշռի, ստիպված է խորասուզվել մայրցամաքային սալի կամ լիթոսֆերայի տակ, որոնք աչքի են ընկնում ակտիվ երկրաշարժերով, հրաբուխներով՝ ինչպիսին Անդերն են Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրում) իրավիճակների հետ։ Գրանիտոիդների ներկայությունը վկայում է Պրոտո-, Պալեո- և Նեոթետիս ավազաններում հարավ-ուղղված սուբդուկցիայի հնարավորությունը գոնդվանական (հարավային սուպեր մայրցամաք, որը ձևավորվել է ավելի քան 550 միլիոն տարի առաջ և սկսել է տրոհվել մոտ 180 միլիոն տարի առաջ) Հարավ-հայկական միկրոսալի տակ ուշ մինչքեմբրի (նախքան 542 միլիոն տարին), ուշ պալեոզոյի և ուշ յուրայի ժամանակաշրջաններում:

«Ծաղկունյաց անտիկլինորիումի մինչքեմբրի, ուշ պալեոզոյի և ուշ յուրայի գրանիտոիդային մագմատիզմը (կենտրոնական-հյուսիսային Հայաստան)» թեմայով աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի հայտարարած մրցույթի շրջանակներում: Թեմայի ղեկավարը ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, տիեզերքի մասին գիտությունների (Ֆրանսիա) դոկտոր Ղազար Գալոյանն է:

Ծաղկունյաց անտիկլինորիումը (անտիկլինորիումը խոշոր ուռուցիկ լեռնածալքավոր, բազմակամար կառույց է, որը բաղկացած է մի շարք անտիկլինալ (ուռուցիկ) և սինկլինալ (գոգավոր) երկրորդական ծալքերից), որի հիմնական տարածումը համընկնում է Ծաղկունյաց լեռնաշղթային, Հայաստանի տարածքի ամենահին ապարներից կազմված լեռնածալքավոր կառույց է՝ բարդացված մի շարք խզումներով և մագմատիզմով։ Այն իր մեջ է ներառում մինչքեմբրի հասակի, հիմնականում, նախկին նստվածքային ծագման ապարները, որոնք հետագայում մի քանի անգամ ենթարկվել են փոխակերպության՝ հանգեցնելով մայրցամաքի մեր տեղանքի «բյուրեղային հիմքի» ձևավորմանը։

«Աշխատանքն ամփոփ կերպով տվեց Ծաղկունյաց անտիկլինորումի սահմաններում մերկացող թթու կազմի՝ գրանիտոիդային (գրանիտանման՝ ապարում սիլիցիումի պարունակությունը ավելի քան 63%) մի շարք ինտրուզիաների (խորքում ներդրված մագմային մարմիններ, որոնք այսօր հայտնվել են մակերևույթում) ընդհանուր երկրաբանական, պետրոլոգիական, երկրաքիմիական և երկրաժամանակագրական հարցերի պատասխանը», – ասաց Ղազար Գալոյանը:

Հետազոտական աշխատանքներին մասնակցել են նաև երկու՝ Թայվանի ազգային և Թայվանի ազգային Չունգ-Չենգ համալսարանների գիտնականները:

«Գրանիտոիդային ինտրուզիաների հասակային ստորաբաժանումն ուղիղ երկրաբանական դիտարկումներով զգալի բարդություններ է ներկայացնում՝ հաշվի առնելով շրջանի շերտագրական անընդհատ կտրվածքի բացակայությունը, ապարների տարբեր աստիճանի մետամորֆացման հանգամանքը, մետամորֆիզմի հստակ հասակի կամ հասակների բացակայությունը և շրջանի տեկտոնական բարդացվածությունը: Բացը լրացնելու համար մեզ օգնության հասան թայվանական մեր գործընկերները, որոնց հետ վերջին մեկ տասնամյակում մեծաքանակ և հավաստի իզոտոպային հասակներ ու երկրաքիմիական անալիտիկ արդյունքներ ստացանք Հայաստանի ու Արցախի տարածքներից տարատեսակ և տարահասակ մագմային ապարների վրա։

Գերիշխող այն պատկերացումը, որ պլագիոգրանիտների զանգվածներն ամենահինն են (Rb-Sr մեթոդ, 685±77 միլիոն տարի) Հայաստանում՝ մեզանում կասկած հարուցեց դաշտում՝ հաշվի առնելով արտաքուստ նրանց չդեֆորմացված լինելու փաստը, իսկ Թայվանում այս ապարներից ընտրված ցիրկոնի հատիկներում (U-Pb մեթոդ) ստացված նոր հասակագրումները տվեցին միջինից-ուշ պերմիան (մոտ 270-250 միլիոն տարի) հասակ։ Բացի այս, մեր նոր U-Pb հասակագրումները (մոտ 545-530 միլիոն տարի) չհաստատեցին նաև գրանիտագնեյսների հայտնի (Rb-Sr, 610±36 միլիոն տարի) հասակը Բջնիի տեղամասում, որոնք ամենավերջին երկրաժամանակագրական սանդղակում (2021թ.) համընկնում են մինչքեմբր-վաղ քեմբրի սահմանագիծ-պալեոզոյի սկզբին։ Համեմատաբար ավելի հին (շուրջ 20 միլիոն տարի) հասակներ ստացվեցին նաև շրջանում առավել լայն տարածում ունեցող տոնալիտային ֆորմացիայի (որը ներառում է դիորիտ-քվարցային դիորիտ- տոնալիտ-գրանիտային կազմի ապարները) թթու կազմի ապարների համար՝ 155-140 միլիոն տարի», – ասաց Ղազար Գալոյանը:

Նա նշեց, որ հետաքրքիր տեղեկություններ են ստացվել նաև պետրոլոգիական և, հատկապես, երկրաքիմիական տվյալների վերլուծության արդյունքում։

«Որոշված քիմիական տարրերի վարքի վերլուծությունից պարզվեց, որ վերոհիշյալ երեք հասակային խմբերին պատկանող բոլոր գրանիտոիդային ապարները (կամ դրանց զանգվածները) մատնանշում են սուբդուկցիոն պրոցեսների հետ առնչվող մագմային իրադարձություններ՝ առնվազն համապատասխան ժամանակահատվածներում։ Ստացված նյութի և, հատկապես, անատոլիա-փոքր կովկաս-իրանական տարածաշրջանի մասին գրականության տվյալների վերլուծությունից պարզվեց, որ հետազոտված գրանիտոիդային ապարները երկրաքիմիական առումով հանդիսանում են ցամաքային (Անդյան) աղեղային տիպի առաջացումներ, որոնց ժամանակակից անալոգները ձևավորվում են, օրինակ, Անդերում՝ ցամաքային եզրամասի տակ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Նասկայի սալի (օվկիանոսային լիթոսֆերայի տեկտոնական սալ, որը կլանման հաշվին սուզվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ակտիվ ծայրամասի տակ) խորասուզման (սուբդուկցիայի) արդյունքում», – ասաց Ղազար Գալոյանը։

Հետազոտության արդյունքները զեկուցվել են հայ-իրանական և միջազգային (Goldschmidt-2019) գիտաժողովներում։ Ստացված հիմնարար տվյալները վերլուծվել և ամփոփվել են «Galoyan Gh.L., Chung S.-L., Melkonyan R.L., Lee Y.-H., Atayan L.S., Ghukasyan R.Kh., Khorenyan R.H., Grigoryan A.G., Sahakyan S.S., Avagyan N.A. Late Neoproterozoic-Early Cambrian, Late Paleozoic and Late Jurassic granitoid magmatism on the Northern active margin of Gondwana, Tsaghkunyats anticlinorium of Lesser Caucasus (Central-Northern Armenia). Proceedings NAS RA, Earth Sciences, v.73, 2020, N2, 16-43.» ծավալուն հոդվածում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական...

15:37

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝ 13,4%

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝...

15:04

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող...

15:03

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի...

15:02

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար....

14:48

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են...

14:33

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի. լրատվամիջոցներ

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի....

14:16

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

14:04

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար Մելոյան

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար...

13:48

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը. Գևորգ Դանիելյան

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ...

13:34

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները. Գագիկ Ծառուկյան

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել...

13:15

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն. Վեհափառ Հայրապետ

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող...

13:00

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված...

12:46

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

12:37

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ...

12:17

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների...

12:04

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի լինի

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի...

11:45

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

11:18

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

09:36

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են մեր լուսավոր տղաները»

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են...

09:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44