Իտալիայի հյուսիսում գտնվող քարանձավում հնագետները հայտնաբերել են Եվրոպայում փոքրիկ աղջկա ամենահին ծիսական գերեզմանը: Մնացորդները մոտ 10 000 տարեկան են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Scientific Reports ամսագրին։
Գիտնականները կարծում են, որ անդրաշխարհի մասին պատկերացումներն առաջացել են առաջին քաղաքակրթությունների ի հայտ գալուց շատ առաջ։ Մասնավորապես, դարի վերջին կեսի պեղումները ցույց են տալիս, որ արդեն 20-30 հազար տարի առաջ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի կրոմանյոններն ունեցել են թաղման բարդ ծեսեր։
Նրանք հանգուցյալի մարմիններն ու գերեզմանները զարդարում էին ծաղիկներով, քարերից պատրաստված նախշերով եւ այլ իրերով, որոնք հանդերձյալ կյանքում կարող էին պետք գալ իրենց մահացած ցեղակիցներին: Գիտնականները նմանատիպ գերեզմաններ են գտել քարանձավներում, որտեղ ապրել են նեանդերթալցիները, ուստի հետազոտողները շարունակում են վիճել, թե ինչ դեր կարող են ունենալ նման ավանդույթները քաղաքակրթության ծագման մեջ:
Կոլորադոյի պետական համալսարանից Ջեյմի Հոջկինսը եւ նրա գործընկերները հայտնաբերել են վկայությունն այն բանի, որ առաջին եվրոպացիները առնվազն 10 000 տարի առաջ երեխաներին նույն պատիվներով են թաղել, ինչ մահացած տարեցներին ու մեծահասակներին: Գիտնականները գտածոն հայտնաբերել են Արմա Վեյրանա քարանձավում, որը գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Ալպերի ստորոտում։
Վերջերս «սեւ փորողները» քարանձավում նեանդերթալցիների թողած գործիքներ են գտել, ինչը պրոֆեսիոնալ հնագետներին ստիպել է ուշադրություն դարձնել դրա վրա։ Քարանձավի մի անկյունում Հոջկինսը եւ նրա գործընկերները հայտնաբերել են մի գերեզման, որը պատկանել է այն դարաշրջանին, երբ Իտալիան արդեն բնակեցված էր կրոմանյոններով:
Այս գերեզմանում թաղված է մի աղջիկ, ով դեռեւս անհայտ պատճառներով մահացել է կյանքի երկրորդ ամսում։ Մարմինը զարդարված է եղել խեցիներից պատրաստված վզնոցով, գերեզմանում հայտնաբերվել են նաեւ արծվի ճանկերից թալիսման եւ հավանաբար ծիսական բնույթի այլ առարկաներ։
Այս գտածոներից մարդաբանները եզրակացրել են, որ մահացած աղջկա ցեղակիցները նրան համարել են ցեղի լիիրավ անդամ եւ վերաբերվել են նույն հարգանքով, ինչ մեծահասակներին: Սա կասկածի տակ է դնում այն կարծիքը, որ հեռավոր անցյալում փոքր երեխաները մյուսների կողմից որպես լիարժեք անհատներ չեն ընկալվել եւ որոշ դեպքերում մինչեւ որոշակի տարիքի հասնելը նույնիսկ անուն չեն ունեցել:
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58