ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը չեղարկելու պատրաստակամության մասին, որոնք հակասում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում արված հայտարարությանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Իրանի միջուկային համաձայնագրի պայմաններին, քանի դեռ Իրանը նույն կերպ է վարվում։
«Մենք լիովին պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում ԳՀՀԾ-ով նախատեսված մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին ստանալ գործարքով նախատեսված տնտեսական օգուտները»,-ասել է դիվանագետը:
Իրանի հարցով ԳՀՀԾ համաձայնագիրը Թեհրանի եւ միջնորդ վեց երկրների միջեւ կնքվել է 2015 թվականի ամռանը։ Ավելի ուշ Իրանին մեղադրել են պայմանավորվածությունների կոպիտ խախտումների մեջ։ 2018 թվականի մայիսի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարել է գործարքից միակողմանի դուրս գալու եւ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մասին։ Թեհրանը, իր հերթին, հայտարարել է ԳՀՀԾ-ի վերաբերյալ պայմանավորվածություններից հրաժարվելու մասին 2020 թվականի հունվարին
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44