Իսրայելի ներկայիս վարչապետի գրասենյակի իրավախորհրդատու Շլոմիտ Բարնեա-Ֆարգոն կտրուկ նամակ է հղել նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով, որ նա վերադարձնի 31 արժեքավոր նվերները, որոնք մնացել են իր մոտ եւ չեն վերադարձվել պետությանը, ինչպես նախատեսված է օրենքով», հայտնում է «7-րդ ալիքը»։ Սա երկրորդ նմանատիպ նամակն է, որ Բարնեա-Ֆարգոն ուղարկում է Նեթանյահուին՝ համաշխարհային առաջնորդներից ստացված նվերները պետությանը վերադարձնելու պահանջով։ Առաջին նամակը, որը նա ուղարկել է Բենիամին Նեթանյահուին, հրապարակել է լրագրող Բեն Կասպիթը, եւ նախկին վարչապետն այդ ժամանակվանից պետությանը վերադարձրել է մի շարք նվերներ: Այնուամենայնիվ, նշվում է, որ Նեթանյահուի մոտ դեռեւս կան 21 արժեքավոր նվերներ, որոնք եղել են նրա գրասենյակում, եւ եւս 10 խորհրդանշական նվերներ, որ նա ստացել է վարչապետի Բալֆուրի նստավայրի համար։ Նեթանյահուի ընտանիքի մոտ մնացած նվերների թվում, մասնավորապես, նշվում են. • Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին Թրամփի հռչակագրի փաստաթղթերը՝ փայտե շրջանակում, • Ռուսաստանից Աստվածաշունչը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիի նվերը, որը ներկայացվել է Սոչի Նեթանյահուի այցի ժամանակ, • Արեւմտյան ճենապակյա մրգաման եւ թեյի բաժակների սպասք` Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի նվերը, • Արծվի երկու ոսկեզօծ արձան՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նվերը, • Զարդարված տուփ՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի նվերը։ Բարնեա-Ֆարգոն պահանջում է, որ Նեթանյահուն անմիջապես վերադարձնի նվերները՝ սպառնալով հակառակ դեպքում դատի տալ։ Մինչդեռ «Լիկուդ»-ից ասել են, որ «Նեթանյահուի ընտանիքի մոտ նվերներ չկան»։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44