«Դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության հիմնականում արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունների հիման վրա: Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումները վերջնական են, դատավորը որոշումը վիճարկելու հնարավորություն չունի»,-ասուլիսում ասաց փաստաբան Մելանյա Առուստամյանը: Ըստ նրա, ստացվում է իրողություն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները եռաստիճան դատական համակարգում, իսկ դատավորները պաշտպանված չեն և ՀՀ տարածքում չկա մի դատարան, որտեղ դատավորը կարող է վիճարկել իր նկատմամբ կայացրած ԲԴԽ որոշումը:
«Սա հիմնախնդրի է, քանի որ դատավորը չի կարող վիճարկել իր խախտված իրավունքների օրինականությունը: ԲԴԽ ակտերը երբեմն կայացվում են չպատճառաբանված, չհիմնավորված, այդ մասին են վկայում հենց ԲԴԽ կայացրած որոշումների վերաբերյալ ԲԴԽ անդամների կողմից արտահայտված հատուկ կարծիքները, որոնց համաձայն ԲԴԽ-ն երբեմն կայացնում է ոչ համաչափ պատիժ, օրինակ խիստ նկատողություն, որին պետք է հաջորդի լիազորությունների դադարեցում»,- ասաց Մ.Առուստամյանը՝ հավելելով, որ չկա որևէ մարմին, որը կքննի ԲԴԽ կայացրած որոշումների օրինականությունը ու կտա պատասխան: Փաստաբանի խոսքով, սա ընդհանուր խնդիր է, այսինքն դատավորն իրավունք չունի վիճարկել իր նկատմամբ կայացված ակտի օրինականությունը, ինչը միջազգային կոնվենցիաների համապատասխան նորմերի խախտում է: Մ.Առուստամյանն ընդգծեց, որ պետք է բարձրաձայնել դատավորների անպաշտպանվածության մասին: «Արդարացի դատական ակտեր կայացնող դատավորներն են հիմնականում պատասխանատվության ենթարկվում»,- ասաց փաստաբանը
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44