Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որոշ դետալներ է բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո նրանք ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե որտեղ ու ինչպես են հանդիպելու: Ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Այնուհետև աշխատանք է տարվելու ճանապարհային քարտեզի վրա»:
Թուրք նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մե.
«Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի: Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է կարգավորման գործընթացին Թուրքիայի հայ համայնքի մասնակցության կամ աջակցության թեմային։
«Թուրքիայում ապրող Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայկական համայնքն էլ անպայման իր նպաստը կունենա: Վերջին օրերին նրանց կողմից այս գործընթացին աջակցող հայտարարություններն արդեն իսկ ներդրում են: Ըստ իրավիճակի և գործունեության դաշտի՝ նրանց մասնակցությունն էլ օգտակար կլինի:
Փոխադարձ չարտերային թռիչքներ իրականացնելու համար դիմած ավիաընկերություններ կան: Կարելի է մտածել այս փուլում երկու կողմերից մեկական ավիաընկերություններով սկսելու, ապա ըստ զարգացումների՝ դրանց թիվն ավելացնելու մասին»,- եզրափակել է Չավուշօղլուն։
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44