Թենիս. մեկնարկել է Հայաստանի առաջնությունը
01.10.16 | 11:27
Երևանի «Արարատ» ակումբի կորտերում մեկնարկել է տարբեր տարիքայինների թենիսի Հայաստանի առաջնությունը, որը տևելու է 2 շաբաթ:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը խոսեց առաջնության մասին, ինչպես նաև անդրադարջավ վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի մասայականացման և զարգացման մասին:
Առաջնությանը մասնակցում են թենիսիստներ Երևանից և Գյումրիից: Տարբեր տարիքային խմբերում մասնակցում են շուրջ 80 մարզիկներ: Ամեն տարի Հայաստանի առաջնությունից հետո մենք չեմպիոններին հնարավորություն ենք տալիս հանդես գալ տարբեր տարիքային հավաքականներում: Փորքահասակները բարելավվելով իրենց վարկանիշը, կարողնալու են մասնակցել հաջորդ տարվա եվրոպայի առաջնությանը:
-Տարիներ շարունակ գլխավորում եք հավաքականը: Ի՞նչ առաջընթաց կա այս ընթացքում:
-Միշտ թենիսը մի կողմ է մնում, բայց եթե ահմեմատենք մեր թիմային մարզաձևերի հետ, մենք ընդգրկված ենք, տղաները 3-րդ ենթախմբում, որտեղ խաղում են աշխարհում 100 լավագույն թենիսիստներից: Պատանիների համար այս տարին հաջող էր: Անթալիայում անցկաված մրցաշարում Եվա Ավետիսյանը գրավել է 4-րդ տեղ, որը նրան հնարավորություն է տվել ընդգրկվել Եվրոպայի թիմում և մասնակցե է 4 միջազգային մրցաշարի:
Մանկապատանեկաննների շրջանում թենիսի նկատվում է ավելի մեծ հետաքրքրություն, բայց ելնելով մեր երկրի ներկայիս վիճակից չէի ասի որ մեծահասակների մեջ ավելացել է մասնակիցների քանակը: Մեծահասակների շրջանում ընդհակառակը` գնալով քչանում են,քանի որ բանակային խնդիրենրից հետո դժվար է շարունակել, իսկ Հայաստանում երկրի չեմպիոնի կոչումը նվաճած թենիսիստներին հնարավորություն չի տրվում ծառայել սպորտային զորամասում»,-ասաց Ավետիսյանը: