«Հանրապետականը ոչ միայն կուսակցություն է, այլ նաև քաղաքական մտքի ֆաբրիկա, որն ունակ է արտադրել գաղափարներ, գնահատականներ և այդ գնահատականները դարձնել Հայաստանի քաղաքական դաշտի մտավոր սեփականությունը»,-ՀՀԿ 17-րդ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը:
Նա հայտնեց, որ կուսակցությունը փորձել է գնահատականներ տալ վերջին 5 տաիներին և դրանք բաժանել են երեք պայմանական փուլի՝ 2016-18թթ., երբ ՀՀԿ-ն իշխանության էր, 2018-ից մինչև պատերազմ և դրանից հետո:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ մեծ էր գայթակղությունն համագումարում ստեղծել հերթական հայտարարության փաստաթուղթը, որով արձանագրեին, դատապարտեին կատարվողը և կոչեր անեին, հմտորեն շրջանցելով այն գնահատականները, որոնք ազնվույթուն են պահանջում, բայց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ամեն ինչ ասված է:
«Նախագահի ելույթն ամբողջությամբ բաբախող նյարդ էր մեր անցյալի, այսօրվա և վաղվա մասին, հետևաբար ամեր բանաձև հենց այդպիսին պետք է լինի»,-հայտարարեց Աշոտյանը և հավելեց. «Մենք զերծ ենք մնացել ռեզոլյուցիաներ գեներացնելու բյուրոկրատական ավանդույթներից և մեր հասարակությանը տվել ենք մանիֆեստ և այս բանաձևի նախագիծն ոչ թե լոկ Հանրապետականի փաստաթուղթն է, որը փոշինալու է մեր դարակներում, այլ՝ ակտիվ, կենդանի փաստաթուղթ, որը պետք է օգտագործվի մեր համակիրների կողմից՝ ժողովրդին բացատրելու անցյալը, ներկան և ապագան»:
Նա հայտարարեց, որ իր ներկայացրած բանաձևը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի վերջում բերված բանաձևն է՝ 0 հուսահատություն, 0 հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և 0 ամբիացիա:
«Դժվար է պատկերացնել հանրապետականին առանց ամբիցիայի և, պատկերացրեք, ինչ ծանր է երկիրը, որ մենք ինքներս ասում ենք հենց այդ մասին՝ 0 ամբիցիա քաղաքական դաշտում՝ ունենալով գեթ մեկ ցանկություն՝ իշխանափոխություն և իշխանափոխությունից հետո անելիքների ճանապարհային քարտեզ»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Նա նշեց, որ այդ բանաձևը տալիս է նաև ՀՀ քաղաքացիների այն հարցի պատասխանը, ըստ որի՝ գործող իշխանություններին հեռացնելուց հետո ի՞նչ կարելի է անել, հնարավոր է ինչ-որ բան հետ բերել:
«Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից սկսած մենք ասում ենք՝ այո հնարավոր է և ամեն օր դեռ հնարավոր է: Այս բանաձևի մեջ նկարագրած ճանապարհային քարտեզի հիմնական ուղղություններն այդ հարցերի պատասխաններն են՝ ինչը կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, Հայը լինի»,- իր խոսքն ամփոփեց Արմեն Աշոտյանը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55