ՄԱԿ մերձավորարեւելյան կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Թոր Վենեսլանդը անհանգստություն է հայտնել Հորդանան գետի երկու կողմում եւ Արեւելյան Երուսաղեմում բռնության աճի առիթով եւ կոչ է արել դադարեցնել այն, ասվում է ՌԻԱ «Նովոստի»-ի տնօրինման տակ հայտնված նրա հայտարարությունում։
«Ես մտահոգ եմ բռնության աճի պատճառով Հորդանան գետի օկուպացված արեւմտյան ափին, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում, այդ բռնության զոհ են դառնում իսրայելցիներ եւ պաղեստինցիներ»,- ասվում է Վենեսլանդի հայտարարությունում։
Նա իր հայտարարությունում նշում է բռնության վերջին դրսեւորումների մասին՝ հարձակումը երեք իսրայելցիների մեքենայի վրա հինգշաբթի երեկոյան Հոմեշ գյուղի մոտ (Հորդանանի արեւմտյան ափ), ինչի հետեւանքով մեկ իսրայելցի սպանվել է, երկուսը՝ վիրավորվել, եւ իսրայելցիների պատասխան հարձակումները պաղեստինցիների վրա Նաբլուսի գյուղերում (Շմեհ), որոնք զանգվածաբար տեղի են ունենում ուրբաթ օրվա առավոտվանից։
«Այդ ողբերգական միջադեպերը, ինչպես նաեւ շատ այլ միջադեպեր, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթներին, ընդգծում են ներկա իրավիճակի անկայունությունը եւ այն բանի անհրաժեշտությունը, որպեսզի բոլոր քաղաքական, կրոնական եւ հասարակական առաջնորդները հայտարարեն, որ հրաժարվում են բռնությունից»,- ասվում է Վենեսլանդի հայտարարությունում։
ՄԱԿ հատուկ ներկայացուցիչը դատապարտել է բռնության եւ ահաբեկչության բոլոր գործողությունները եւ կողմերին իրավիճակի լիցքաթափման կոչ արել։
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58