Թուրքիայի իշխանությունները որոշել են 2022 թվականից 50 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը կտրուկ ինֆլյացիայի եւ լիրայի անկման ֆոնին։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քաղաքականության փոփոխությունը «50 տարում» նվազագույն աշխատավարձի առավելագույն բարձրացում կապահովի:
Թուրքիայում նվազագույն աշխատավարձի բարձրացումը ամսական 2826 լիրայից (182 դոլար) մինչեւ 4250 լիրա (275 դոլար) կվերաբերի մոտ 6 միլիոն աշխատողների։
«Մենք վճռական ենք հնարավորինս շուտ վերջ տալ անորոշությանը, որը ստեղծվել է փոխարժեքի վերջին տատանումների եւ գների չափազանց մեծ աճի պատճառով», - ասել է Էրդողանը: Էրդողանը նաեւ նշել է, որ կառավարությունը կվերացնի եկամտահարկը եւ նվազագույն աշխատավարձի դրոշմային տուրքը։
Անցյալ ամիս երկրում գնաճի պաշտոնական մակարդակը գերազանցել է 21 տոկոսը, ինչը չորս անգամ գերազանցում է Թուրքիայի կենտրոնական բանկի սահմանած նպատակային ցուցանիշը։
«Ըստ ENAG անկախ հետազոտական խմբի՝ գնաճը կազմում է մոտ 60 տոկոս, ուստի նվազագույն աշխատավարձի այս աճը մոտավորապես նույնն է, ինչ ինֆլյացիան», - Al Jazeera-ին ասել է Կիրիկկալեի համալսարանի էկոնոմետիկայի պրոֆեսոր Հարուն Օզթյուրքլերը եւ նաեւ, որ նոր նվազագույն աշխատավարձը դեռեւս ցածր է։
Հինգշաբթի լիրան իջավ պատմական նոր նվազագույնի այն բանից հետո, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը ցածրացրեց տոկոսադրույքները ամբողջ տոկոսային կետով մինչեւ 14 տոկոս՝ հինգերորդ նվազեցումը սեպտեմբերից ի վեր:
Կտրուկ աճող ինֆլյացիայի պայմաններում տոկոսադրույքների իջեցումը հակասում է բոլորի կողմից ընդունված տնտեսությանը, քանի որ փոխառության արժեքի նվազումը սովորաբար իջեցնում է արտարժույթի արժեքը:
Սակայն Էրդողանը պնդում է, որ ավելի ցածր տոկոսադրույքները կօգնեն պայքարել ինֆլյացիայի դեմ, կարագացնեն տնտեսական աճը, էլեկտրաէներգիայի արտահանումը եւ աշխատատեղեր կստեղծեն: Վերջին երկու տարվա ընթացքում նա աշխատանքից ազատել է կենտրոնական բանկի երեք կառավարիչների: Նա նաեւ պնդում է, որ օտարերկրացիներն ու նրանց ներքին դաշնակիցները «սաբոտաժի են ենթարկում» Թուրքիայի տնտեսությունը։
Ելնելով այն հանգամանքից, որ ընտրությունները նշանակված են 2023 թվականին, Էրդողանը մինչեւ հինգշաբթի հայտարարում էր, որ շարունակելու է պնդել փոխառությունների արժեքի կրճատումը։
Սակայն որոշ տնտեսագետներ կարծում են, որ հինգշաբթի օրը հայտարարված նվազագույն աշխատավարձի բարձրացումը ազդարարում է այն մասին, որ ընտրությունները կարող են նախատեսված ժամկետից շուտ կայանալ: «Դա նաեւ ցույց է տալիս, որ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է 2022 թվականին ընտրությունների գնալ»,- ասել է Օզթյուրքլերը: «Թուրք ընտրողների ընտրության վրա ազդող ամենակարեւոր գործոններից մեկը նվազագույն աշխատավարձն է, եւ կառավարությունը գիտի դա»:
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58