Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:30-ի սահմաններում, УАЗ մակնիշի ավտոմեքենան, Վանաձորի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է «Ղալաղջ» հանդամասում:
Վթարի հետևանքով Վանաձորի բնակիչ, 43-ամյա Արկադի Կռոյանը մահացել է, իսկ 50-ամյա Արայիկ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում պարզվելու է՝ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է: