Բլոգեր Մարկես Բրաունլին Google Pixel 5a-ն անվանել է շուկայում լավագույն տեսախցիկով սմարթֆոնը։ Բրաունլին լավագույն տեսախցիկով սարքերն ընտրել է կույր թեստի հիման վրա, որը նա ամեն տարի անցկացնում է։ Մասնագետը 2021 թվականի 16 հեռախոս է ընտրել եւ դրանք տեղադրել զույգերով։ Այնուհետեւ բլոգերը յուրաքանչյուր սարքից լուսանկարներ է հրապարակել եւ կոչ է արել օգտատերերին ընտրել, թե որ նկարն են ավելի շատ հավանում։ Սոցցանցերի նրա բաժանորդները չեն իմացել, թե որ սարքն է նկարել այս կամ այն նկարը, հայտնում է Lenta-ն։
Սարքերի կեսը զտելուց հետո ութ սմարթֆոն է մնացել։ Կույր թեստի արդյունքներով չորս լավագույն գաջեթներն են եղել Asus ROG 5-ը, որը առաջ է անցել Samsung Galaxy S21 Ultra-ից, OnePlus 9 Pro-ն, որը, պարզվել է, ավելի լավն է, քան Sony Xperia Pro-ն, iPhone 13 Pro Max-ից առաջ անցած Pixel հեռախոսը եւ Asus ZenFone 8 սմարթֆոնին խաղից դուրս հանած Realme GT-ն։
Կույր թեստի եզրափակչում հայտնվել են OnePlus 9 Pro-ն եւ Google Pixel 5a-ն: Քվեարկության եզրափակիչ փուլի արդյունքներով հաղթել է Google-ի սմարթֆոնը։ Բրաունլին նշել է, որ իրեն այնքան էլ չի զարմացրել իր բաժանորդների ընտրությունը, քանի որ ժամանակակից սարքերում որոշիչ է ոչ թե տեսախցիկների քանակը, այլ ապարատային աջակցությունը։v
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44