Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 30-ամյա կնոջ կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 63-ամյա բնակչուհին 13.500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր բնակարանը և այդ գումարը հայաստանյան բանկերից մեկում ձևակերպել ավանդ։ Վերջինս իր 30-ամյա բարեկամուհուն լիազորել է տիրապետել ավանդը՝ իրեն ՌԴ ուղարկելու նպատակով։ 2019թ. հունիսից մինչև 2020թ. հունիսն ընկած ժամանակահատվածում 30-ամյա բարեկամուհին մաս-մաս կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված` առանձնապես խոշոր չափերով` 6.461.307 դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլարը և ծախսել անձնական կարիքների համար։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02