ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.93մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 0.54մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի և հաշվարկվել է 417.34հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ 17 հատված ծառերի համար հաշվարկվել է 167.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ 2 հատված ծառի համար հաշվարկվել է 52.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ (3 հատված ծառերի համար) կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 197.34հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ <<Դիլիջան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ից ստացված անտառխախտման արձանագրության վարույթի արդյունքում 13 ապօրինի հատված ծառի համար հաշվարկվել է 142,5հազ.դրամի վնաս և նյութերն ուղարկվել դատախազության տարածքային մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ՝
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 230.0հզ.դրամ գումարով, որից ՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 4 դեպք, կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների տեղադրման ոլորտ՝
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը երկու տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Սյունիքի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում.
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 127.2hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 19.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (4մ3 վառելափայտ):
Արարատի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում արձանագրվել է 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:
Ապօրինի որսի իրականացման համար՝
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 74 հատ/56կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝
Երևանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 43 հատ/37կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին և <<Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ>> բարեգործական ճաշարանին:
Երևանի տարածքային բաժնի և Անտառների ու կենսաբազմազանության վերահսկողության բաժնի համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 31 հատ/19կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ:
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.03մլն.դրամ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22